Որսորդի դիպուկ կրակոցից աղվեսի ականջը ընկավ:
Դասընկերոջս ականջ գցեցի, որ ներկայացման ժամանակ խոսել չի կարելի:
Երբ հիվանդ էի, ականջիս մեջ դեղ լցրեցի:
Կան մարդիկ, որ իրար ականջ են լցնում հիմար մտքերով:
Երազիս ականջս լվացքի հետ կախվել էր:
Հեքիաթի ագռավը ականջը կախ էր գցել, աղվեսի շողոքորթությունը լսելու համար:
Իմ շատախոսությունով մայրիկիս ականջը տարա:
Չալիկ շունը,տարել էր կատվի ականջը:
Մայրս խնդրեց բաժակները տանել,բայց ես ականջի ետև գցեցի:
Մազերս հարդարելիս ականջի ետևը գցեցի: