Հորինում եմ ես

Իմ երազանքը

Երեկոյան ծնողներս խոսում էին, ես էլ ականջներս չորս արած լսում էի: Ա~յ քեզ բան, վերջապես հայտնվեց ծիծեռնակը` Մայրս ասաց, որ կարող ենք շուն պահել: Վաղուց մի շնիկի վրա էր աչքս մնացել և շատ էի ուզում ունենալ այդ Խասկիի ձագը (Սիբիրյան շուն): Ես վստահ եմ, որ նա կլինի իմ ամենա հավատարիմ ընկերը, ով ինձ ատամներով կպաշպանի, իսկ ես նրան աչքի լույսի պես կփայփայեմ: ՍՊԱՍՈՒՄ եմ իմ շնիկին…