Հեռավար ուսուցում · Նախագիծ · Ընտանեկան նախագիծ

Online ընթերցում

Ապրիլի 9_ ն էր,երբ սկսեցի մայրիկի ֆեյսբուքյան ուղիղ եթերում ընթերցել իմ սիրած հեքիաթներից մեկը։ Հղում
Որոշում կայացնելը տևեց մոտ 10րոպե։Պարզվեց ,որ շատերին դուր եկավ, դե շատեր ասելով՝205 հոգու։ Հղում


Ընկեր Արմինեի հետ որոշեցինք նախագիծ անել և ես ուրախ եմ դրա համար, ես անում եմ այն ինչ սիրում եմ և դրա համար վաստակել եմ ավելի քան 340 դիտում և բազում շոյող խոսքեր մեկնաբանություններում։ Ասեմ,որ բոլոր մեկնաբանությունները կարդում եմ ու մեջս մի լավ ուռում։ Հղում
Արձագանքները դրական են, շատերը կան, որ զանգահարում են մայրիկին ու ասում,որ իրենց երեխաները հավեսով են նայում,բայց չեն կարողանա ուղիղ եթերում կարդալ, կամ ուղղակի ասում են , որ հետևում ենք ։Ապրիլի 13 _ին կարդացի Արփի Մաղաքյանի “Երևանյան հեքիաթներ ” գրքից , և ես շաաատ ուրախացա, ոգևորվեցի ու մի քիչ էլ հուզվեցի , երբ ստացա հեղինակի արձագանքը։ Հղում
Արփի Մաղաքյան ՝ Մանե ջան♥️: Չգիտեմ ինչ բառեր գրեմ քեզ… ըմմ հիացած եմ, կեցցես: Դու շատ արտիստիկ ես, խելացի, սիրուն, աստղով, ու հրաշալի ծնողներ ունես, որ այսպես հետևում են քեզ ու լավ մարդ մեծացնում: Շատ շնորհակալ եմ իրենցից ու քեզից, որ կաս` այսքան լավը♥️ Հղում
Երևանյան հեքիաթներ՝ Գեղեցկուհի Մանեն «Երևանյան հեքիաթներ» գրքից շատ հետաքրքիր հեքիաթ է ընտրել ու կարդում է մեզ համար: Համեցեք❤️
Ասեմ, որ այս նախագծին մասնակցել է դասընկերուհիս՝ Եվա Դուզդաբանյանը։ Շատ շնորհակալ եմ Եվա ջան,շատ լավ է ստացվել։ Հղում
Ես սպասում եմ մնացած քաջերի ուղիղ միացմանը։
Նախագիծը կշարունակվի մինչև մեկուսացման ավարտը՝անկախ մասնակիցների քանակից։ Ինձ դուր է գալիս կարդալը, շաատ ոգևորված եմ իմ նախագծով և ինձ դուր է գալիս թափառել online հարթակում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s