Հեռավար ուսուցում

Իմ բարձունքը այլ է

Գիտեմ,որ ընկերներս հիմա տարբեր բարւձունքներ են հաղթահարում, բայց մեր ընտանեկան պլանները այլ էին։ Կարծում եմ,ամռան ընթացքում կլրացնեմ այս բացը, բայց այսօր կպատմեմ իմ ՝ այս տարվա անձնական, հաղթահարված բարձունքի մասին։

Ես և իմ ընկերները հաղթահարեցինք այս հեռավար ուսուցումը, ամրապնդեցինք մեդիա հմտությունները։ Ստեղծեցինք ընտանեկան դպրոց, որը ինձ դուր եկավ, հավեսով աշատեցինք բոլորս՝ մայրիկ,հայրիկ և երկու տատիկները։
Ստեղծեցինք ֆոտո նախագիծ, հորինուկ նախագիծ, ֆեյսբուքյան ուղիղ եթերներով հեքիաթներ կարդացի , հավեսով ստեղծագործեցինք, տանեցիներին երգեցրեցի, մարզեցրեցի, մի խոսքով՝ գժվելու աստիճան գժվեցինք։

Ես այս կիսամյակում որոշել էի, որ օտար լեզուները պետք է լրացնեմ, սովորեմ,դե մի քիչ կաղում էի և հաղթահարելով այս , պարզվում է, ոչ բարդ փորձությունը , ստացա ընկեր Լիլիթից և Գայանե Գամլետովնայից դրական և շատ ոգևորող արձագանքներ։ Հայոց լեզվի հետ կապված ՝ վստահ լավ էր ամեն բան, մայրիկը ամփոփող դասից հետո երջանիկ ժպտում էր։ Հուսամ մաթեմատիկան և մայրենին էլ կհաղթահարեմ ։
Իմ մասին ՝

Ըստ մայրիկի՝ ես լավ մեծացել եմ, սովորել եմ համբերել, ներել, հասկանալ, հետևողական լինել ,զիջել և ասում է, որ նրբանկատ եմ դարձել և սկսել եմ շուտ նեղանալ։
Ըստ հայրկի՝ ես ահավոր լավ մարդուկ եմ, փոթորիկ եմ, ունեմ հումորի զգացում և հավես է ինձ հետ զրուցելը։
Ըստ տատիկների՝ ես քիչ եմ ուտում, բայց մի քիչ հալի եմ եկել։😃
Ըստ Դավթի՝ ես աշխարհի լավ քույրիկն եմ, որովհետև իրեն լավ երես եմ տալիս։😁 Ըստ իս՝ ես մի քիչ մեծացա, լավ ու արտասովոր ուսումնական տարի ունեցա, ընկեր Արմինե ունեցա և հաղթահարեցի իմ՝ այս տարվա բարձունքը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s