Հեռավար ուսուցում · Ընտանեկան նախագիծ

Անձնական հաղթահարում

Ես ներկայացնում եմ իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի։

Ես և իմ ընկերները հաղթահարեցինք այս հեռավար ուսուցումը, կարոտից հուզմունքներս զսպելով՝ գիտակցաբար սովորեցինք շփվել առցանց հարթակում, ամրապնդեցինք մեդիա հմտությունները, ունեցանք մեր ռադիոն։ Ստեղծեցինք ընտանեկան դպրոց, որն ինձ դուր եկավ, հավեսով աշատեցինք բոլորս՝ մայրիկ, հայրիկ, փոքր եղբայր և երկու տատիկները։


Ստեղծեցինք ֆոտո նախագիծ՝ ունենալով հետաքրքիր մասնակիցներ, հորինուկ նախագիծ, ֆեյսբուքյան ուղիղ եթերներով հեքիաթներ կարդացի, հավեսով ստեղծագործեցինք, տանեցիներին երգեցրեցի, մարզեցրեցի։ Հավես ու տպավորիչ շաբաթ ունեցա՝ հայրիկս ու մայրիկս մեր ամբողջ դասարանի ուսուցիչները դարձան. իհարկե, մեկ օրով։😃 Մասնակցեցի ամենամյա “Կանաչ օր” , ստվերանկարչություն, Էպոսապատում նախագծերին, ընկերներիցս մի քանիսի նախագծերին, ծեսերին և ձեռք բերեցի նոր հոբբի ՝ հետաքրքրվում եմ բարբառով, փորձում եմ խոսել։ Մի խոսքով՝ գժվելու աստիճան գժվեցինք։


Տունը դարձավ դպրոց, իմ սենյակը՝ հեռավար ուսուցման կենտրոն, խոհանոցը՝ եփել թափելու տաղավար, հյուրանոցի մոխրագույն պատը՝ մշտական տաղավար, իսկ գեղեցիկ լույսը ապահովեց հայրիկի հետ պատրաստած լույսը։


Ամեն մի ստեղծագործություն տանը քննարկում էինք, մաթեմատիկայի ամեն մի հանձնարարության ավարտից հետո լսվում էր.
— Ման, բա իմ գրած վարժությունը չես լու՞ծում։

Վստահ կարող ենք ասել, որ տան բոլոր անդամները՝ անգամ Դավիթը, կարող են երգել Կոմիտաս։ Խաղերը, տեսանյութեր պատրաստելը զբաղեցրեցին մեր բոլոր երեկոները, բոլորս սովորեցինք այս նոր՝ արտակարգ ռեժիմին ու չզգացինք, թե ինչպես բակ գնալը նմանվեց այդքան սպասված արշավներ գնալուն հատկապես խիստ սահմանափաումների ժամանակ։ Մեր տունը՝ իր անդամներով, ապրեց ու շնչեց ինձնով, իմ հեռավար ուսուցումով, իմ ժամատախտակը ՝ իմ անձնական պլանը, դարձավ օրենք։ Չկարծեք, թե խիստ էր ամեն բան, չէ , բացարձակ, մենք հավես թիմ դարձանք, հաղթահարեցինք բոլոր նախագծերը, փորձեցինք յուրօրինակ մոտեցումներով հանդես գալ, և քանի որ տան ամեն մի անդամին ես էի ներկայացնում, մեծ էր իմ պատասխանատվությունը։

Ես այս կիսամյակում որոշեցի լրացնել օտար լեզուներից բացթողումներս, մի լավ սովորել, դե մի քիչ կաղում էի և հաղթահարելով այս , պարզվում է, ոչ բարդ փորձությունը , ստացա ընկեր Լիլիթից և Գայանե Գամլետովնայից դրական և շատ ոգևորող արձագանքներ։ Հայոց լեզվի հետ կապված ՝ վստահ լավ էր ամեն բան, մայրիկը ամփոփող դասից հետո երջանիկ ժպտում էր։ Մաթեմատիկայի ամփոփող ժամը մի քիչ շուտ էր, (դե ամբողջ երեկո մենք զբաղված ենք մեր ստեղծագործելով, մեր նոր զբաղմունքով՝ էպոսով ) լարված էի, բայց դե Էլլա տատս հո ինձ գիտի, մեկ ժամ շուտ արթնացրեց, ինչպես ասում է. — Վարժությունները գրի’, որ ուղեղդ մարզվի։ Կարճ ասած՝ լավ էլ հաղթահարեցի, մայրենիի ամփոփումը տոն էր մեր տանը, այն եզակի անգամներից էր , երբ մենակ չէի տեսախցիկի առջև, ու մայրիկն էլ արդեն մի քանի անգամ հուշել է . — Մանե դու միայն ու միայն քո կարծիքը արտահայտի, և ես, ընկեր Արմինեի հարցերին պատասխանում եմ անակնկալի բերելով տան անդամներին, արտահայտելով իմ ՝ մի քիչ մեծացած Մանեի կարծիքը։ Ես հաղթահարեցի կարևոր փորձություններ՝ սովորեցի առցանց սովորել, արտահայտալել իմ ես-ը՝ իմ պատումներում, իմ ֆոտոներում, իմ կատարած աշխատանքներում, ես շատ լավ ներկայացա, ներկայացնելով իմ ընտանիքի ամեն մի անդամի, իմ ընկեր Արմինեին և մնացած բոլոր սիրելի ուսուցիչներին։

Իմ մասին՝

Ըստ մայրիկի՝ ես լավ մեծացել եմ, սովորել եմ համբերել, ներել, հասկանալ, հետևողական լինել, զիջել և ասում է, որ նրբանկատ եմ դարձել և սկսել եմ շուտ նեղանալ։
Ըստ հայրկի՝ ես ահավոր լավ մարդուկ եմ, փոթորիկ եմ, ունեմ հումորի զգացում և հավես է ինձ հետ զրուցելը։
Ըստ տատիկների՝ ես քիչ եմ ուտում, բայց մի քիչ հալի եմ եկել։😃
Ըստ Դավթի՝ ես աշխարհի լավ քույրիկն եմ, որովհետև իրեն լավ երես եմ տալիս։😁 Ըստ իս՝ ես մի քիչ մեծացա, լավ ու արտասովոր ուսումնական տարի ունեցա, ընկեր Արմինե ունեցա և հաղթահարեցի իմ՝ այս տարվա բարձունքը ։ Այո’, ես ներկայացրեցի իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի։

Լուսանկարում է ընկեր Արմինեն

Ըստ ընկեր Արմինեի՝ ես մոդեռնիստական մտածողություն ունեմ՝ խախտում եմ սահմաններն ու ջնջում բոլոր ցանկապատերը, ինչն ընկեր Արմինեին շատ է դուր գալիս։ Ես ամեն քայլով փորձում եմ ճանաչել ինձ՝ իմ մեջ ունենալով ընտանիքիս, ընկերներիս, մի խոսքով՝ ամբողջ աշխարհը։

Ընկեր Լիլիթի ֆբ էջից

Ըստ ընկեր Լիլիթի՝ ես շատ ինքնատիպ եմ, անմիջական ու շատ հետաքրքրասեր։ Այնպես եմ հեքիաթ կարդում, որ վստահ է՝ ես հենց հեքիաթից եմ եկել։ Մնում է հասկանա, թե հեքիաթի ո՞ր հերոսն եմ։ Ինչ վերաբերվում է անգլերենի առաջադիմությանը, կարծում է,որ այս 2 ամիսների ընթացքում գերազանցել եմ մնացած ամիսներին։ Ընկեր Լիլիթը ուզում է, որ ես միշտ էլ հեքիաթ կարդամ ու պատմեմ, ու բոլորի կյանք հրաշքներ բերեմ։

Ընկեր Աննայի ֆբ էջից

Ըստ ընկեր Աննայի՝ ես շատ պարտաճանաչ եմ, նպատակասլաց, ունեմ վառ երևակայություն ու անսպառ էներգիայի աղբյուր։ Ընկեր Աննան ինձ ավելի շատ բացահայտեց հենց առցանց ուսուցման ընթացքում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s