Հայրենագիտություն

Ճանապարհորդություն

Մենք ճանապարհորդություն կատարեցինք Կարմիր բլրով: Շ~ատ հետաքրքիր անցավ: Ես մի փոքր տեղեկություն հավաքեցի Կարմիր բլրի կամ Թեյշեբանիի ամրոցի մասին:

Լուսանկարները Իվետա Ջանազյանի

Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր , ուրարտական քաղաք, գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։ Քաղաքը կառուցվել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ի (մ. թ. ա. 685-645) կողմից՝ մ. թ. ա. VII դ. առաջին կեսին։ Երևան-Էրեբունիից ոչ հեռու կառուցված Թեյշեբաինի բերդաքաղաքը կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը։

Եվ հետաքրքիրն այն է, որ պեղումների ժամանակ գտել են Ռուսա Բ — ի արձանագրությունը:

  • Այս հովտի հողն անմշակ էր, այնտեղ չկար ոչինչ։ Ինչպես որ Հայկ աստվածն ինձ կարգադրեց, այդպես էլ ես այս խաղողի այգին տնկեցի, հրամայեցի դաշտերը մշակել, մրգատու այգիներ գցել և սկսեցի քաղաքի կառուցումը։ Իլդարունի գետից (Հրազդան գետի հին անվանումը) ջրանցք անցկացրի… Ռուսա թագավորի այս հովտում եթե մեկն ուզենա ջրանցքի ջրով մի բան ջրել, թող մի ուլ մորթի հանուն Հայկ աստծո, մի ոչխար զոհաբերի Թեշիբ աստծուն, մի ոչխար էլ Շիվա աստծուն։ Ես Ռուսան եմ, Արայի որդին, հզոր թագավորը, մեծ թագավորը, աշխարհի թագավորը, Վանա երկրի թագավորը, թագավորների թագավորը, Տոսպ քաղաքի տիրակալը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s