Հայրենագիտություն

Նանե Աստվածուհի

Նանե, իմաստության և ողջախոհության դիցուհին հայոց հեթանոսական կրոնում։Համարվել է Արամազդի դուստրը։ Նույնացվել է հունական Աթենաս դիցուհուն։ Նանեի տաճարը, որը եղել է Թիլ ավանում, ավերել է Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեությունը տարածելու ժամանակ։ Հունական դիցաբանության մեջ կա Նանեի անվամբ հավերժահարս

(համարվել է Սանգարիս գետի դուստրը և ծննդաբերության ոգին)։ Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s