Հայրենագիտություն

Մենուայի ջրանցքը

Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գա­վառում: Ջրանցքը բարդ կառուցվածք ունի: Այն անց­կացված է լեռների լանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև ձորերի վրա կառուցված կամուրջներով: Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպան­ման համար ամրոցներ են կառուցվել:

­նագրության մեջ ասվում է.

-Խալդյան զորությամբ Մենուան, Իշպուինիի որդին, մեծ արքան, հզոր արքան, արքան Բիայնա երկրի և տերը Տուշպա քաղաքի այս ջրանցքը անցկացրեց: Անունը (ջրանցքի) Մենուայի ջրանցք է:

Վան այցելած ճանա­պարհորդներին հիացմունք է պատճառել Մենուայի ջրանցքի արտակարգ զուլալ ջուրը և զարմանալի արագ ընթացքը: Իր վիթխարիությամբ և ջրառատությամբ Մենուայի ջրանցքը յուրահատուկ տեղ է գրավում ոչ միայն Վանի թագավորության, այլև ընդհանրապես Հին աշխարհի ոռոգիչ կառույցների շարքում: Մովսես Խորենացին այն պարզապես գետ է անվանում:

Մենուա արքայի ռազմական հաղթանակները, նրա օրոք երկրի բարգավաճումը հիմք դարձան նրա որդու և հաջորդի’ Արգիշտի I-ի աշխարհակալ տերության ստեղծման համար:

Արգիշտի I-ի կառավարման տարիներին (Ք. ա. 786-764 թթ.) Վանի թագավորությունն իր հզորության բարձրակետին հասավ:

Արգիշտի I-ի օրոք թագավորությանը միացվեցին Արարատյան դաշտից հյուսիս և Ուրմիա լճից հարավ ընկած մի շարք տարածքներ:

Էրեբունիից հետո Արգիշտի I-ը Արարատյան դաշտում հնամյա Արմավիր քաղաքից ոչ հեռու հիմնեց Արգիշտիխինիլի քաղաքը: Այդ առթիվ փորագրված արձանագրության մեջ ասվում է. -Խալդյան մեծությամբ Արգիշտի Մենուաորդին ասում է. Ես կառուցեցի փառահեղ բերդաքաղաք, կոչեցի այն Արգիշտիխինիլի: Հողն ամայի էր…: Ես գետից չորս ջրանցք հանեցի, խաղողի և պտղատու այգիներ գցեցի, մեծ գործեր կատարեցի այնտեղ-:

Արգիշտի I-ի հմուտ կառավարման շնորհիվ Վանի թագավորությունը դարձավ հզորագույն պետություն: Այդ հզորության հետ ստիպված էին հաշվի նստել շատ երկրներ, այդ թվում` Վանի թագավորության գլխավոր հակառակորդ Ասորեստանը: Արգիշտի արքայի մասին խոսելով, Ասորեստանի զորքերի ընդհանուր հրամանատարն ասում է` Արգիշտի ի ուժերը մեծաքանակ են, նրա անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ:

Արգիշտի I-ի հաջորդներն էլ շարունակում էին երկիրն ամուր և ծաղկուն վիճակում պահելու գործը: Նրանցից Սարդուրի II-ը կառուցեց Թեյշեբաինի քաղաքը, որն այսօր Երևանի տարածքում գտնվող Կարմիր բլուր հնավայրն է:

Վանի թագավորությունը նրա հարավային հարևան և գլխավոր հակառակորդ երկրում’ Ասորեստանում, հայտնի էր Ուրարտու անունով: Ուրարտու անվանումը Արարատ անվան փոփոխված
տարբերակն է: Արարատ (Այրարատ) անվան հետ է կապվում երկրի Արարատյան թագավորություն անվանումը: Բացի այդ, մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է Բիայնիլի, այսինքն՝ Բիայնա երկիր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s