Հայրենագիտություն

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր: Այն ժամանակ Կիլիկիայում շատ հայեր բնակվեցին: Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը:

Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ: Պատճառներից մեկն Էլ այն էր, որ, ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առա­ջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ: Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ: Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով Գագիկ II թագավորին՝ կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց: Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից: Գագիկ թագավորի մերձավորներից մեկը’ Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080 թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում’ գրավեց Բարձրբերդ ամրոցը: Ռուբեն իշխանին և նրա հաջորդներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռքբերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները: Այսպես, հայ­րենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական Նոր պետու­թյուն:

Կիլիկիայի հայոց թագավորությունը

Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Աևոն Մեծագործ անունով: Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն Առաջինը կարողացավ բարի դրացիական հարաբերություններ հաստա­տել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա մահմեդական և խաչակրաց[1] պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։ Այնքան բարձր էր Լևոն II-ի հեղինակությունը, որ բյուզանդական կայսրը հորդորում էր նրան չվերցնել Հռոմի պապի և գերմանական կայսեր ուղարկած թագը, այլ ընդունել միայն իրենը։

1198 թ. հունվարի 6-իՆ Տարսոն քաղաքի Մայր տաճարում ԼևոՆ II-ը թագադրվեց որպես թագավոր ամեՆայՆ Հայոց և Կիլիկիայի։ Այդ թագադրությունը ժամանակակիցները գնահատեցին որպես Հայոց թագավորության վերականգնում։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին Ամենայն հայոց թագավոր’ դրանով իսկ շեշտելով, որ իրենք ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։

Լևոն II-ի օրոք Կիլիկիայի հայոց պետության սահմանները արևելքում հասնում էին մինչև Եփրատ, հյուսիսում’ Տավրոսի լեռներ: Ավելի քան 500 կմ եր­կարություն ունեին թագավորու­թյան ծովային սահմանները։

Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր, իսկ Այասը, Տարսոնը և ծովափնյա մյուս քաղաքները միջազգային առևտրի կենտրոն­ներ էին։ Այստեղ առևտուր էին անում տասնյակ երկրներից եկած տարբեր ազգերի մարդիկ’ հ ո ւյ ն եր , ի տա լա ց ի ն եր , ա ս ո ր ի — ներ, հրեաներ։

Կիլիկիայի հայոց թագավո­րության պետական լեզուն հայե-    Լամբրոնի ամրոցը Կիլիկիայում
րենն էր: Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով: Քաղաքների բնակիչներն անգամ հագուստով ու սովորույթներով սկսել էին նմանվել եվրոպացիներին: Ձգտումը դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք շատերին էր հրապուրում, բայց քիչ չէին նաև դրա հակառակորդները:

Միջերկրական ծովի ափին գտնվող Հայկական Կիլիկիայում շատ մանրանկարիչներ են եղել, բայց նրանց մեջ ամենանշանավորը Թորոս Ռոսլինն էր: Նա գրքեր էր ընդօրինակում և դրանք պատկերազարդում նրբին ար­վեստով: Նրա զարդարած մա­գաղաթյա ձեռագրերը ապշեց­նում ու հիացնում էին դիտողին: Ռոսլինի մասին ասում էին, թե յուրաքանչյուր էջի վրա մի տա­ճար է մանրակերտում:

Ձեռագրեր զարդարելու խնդրանքով Թորոս Ռոսլինին էին դիմում Կիլիկյան Հայաստանի նշանավոր շատ իշխաններ: Նրան դիմել է նաև կաթողիկոս Կոստանդինը, որը Լևոն թագավորի դաստիարակն էր և համայն Կիլիկիայում արվեստի մեծ հովանավորի անուն էր վաստակել: 1250թ. Թորոս Ռոսլինը նկարել էր արքայազն Լևոնին, որն այն ժամանակ 14 տարեկան էր: Նրան պատվերներ էին տալիս նաև Հայկական Կիլիկիայի հարևան երկրների երևելի մարդիկ:

Բազմաթիվ գրքեր է պատկերազարդել Թորոս Ռոսլինը, բայց դրանցից մեզ հասած միայն յոթի վրա կա նրա ստորագրությունը: Այդ յոթից միայն մեկն է պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Մյուսները Երուսաղեմում են, Ստամբուլում (Կոստանդնուպոլիս) և այլ քաղաքներում:

Խաչակրաց շարժումը սկսվել է 11-րդ դարի վերջում’ Հռոմի պապի նախա­ձեռնությամբ: Շարժման մասնակից եվրոպացի խաչակիր ասպետները Արևելքում հիմնադրեցին մի շարք պետություններ, որոնցից էին Երուսաղեմի և Կիպրոսի թագավորությունները, Կիլիկիային սահմանակից Անտիոքի դքսությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s