145․ Պատասխան
Խոսքս մի կտրի — Խոսքս մի ընդհատիր։
Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես — մինչև ե՞րբ պիտի գաղտնի պահես։
Անձրևը ինչպես սկսել էր, այդպես էլ վերջացավ — Անձրևը ինչպես սկսել էր, այդպես էլ դադարեց։
Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց — Օդանավի վայրէջքը ոչ ոք չնկատեց։
Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծաղում — Երեխայի նման զվարճանում էին ու լիաթոք ծիծաղում։
Եղնիկի ձագը մորն էր փնտրում — Եղնորթը մորն էր փնտրում։
146․ Պատասխան
Հորեղբորս տղան մրջյուններով շատ է հետաքրքրվում — Հորեղբորս որդին մրջյուններով շատ է հետաքրքրվում։
Մրջյունները կանոնավոր զորք ունեն և դրկից միջատների հետ պատերազմելու են դուրս գալիս կանոնավոր շարքերով — մրջյունները կանոնավոր զորք ունեն և հարևան միջատների հետ պատերազմելու են դուրս գալիս կանոնավոր շարքերով։
Մրջյուններն էլ թշնամիներ ունեն․ դրանք խոշոր ճանճերն են — մրջյուններն էլ հակառակորդներ ունեն․ դրանք խոշոր ճանճերն են։
Թափառաշրջիկ մրջյունները ճանապարհորդում են մայրամուտին և գիշերը — Թափառաշրջիկ մրջյունները ուղևորվում են մայրամուտին և գիշերը
147․ Պատասխան
Վերևում համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները։ Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցնծության թիթեռն իրենց վրա, կչկչալով իջան ցած։ Լեռն ի վար, ծառերի կոնքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճաքարերի վրայով, գալիս էին կաթիլները։
— Ինչքա՛ն քաղցր եք, — ասում էին նրանց մամուռները։
148․Պատասխան
Ուղղագրություն — տվյալ լեզվի գրության կանոնների ամբողջությունը,
Ուղղախոսություն — լեզվական միավորներն ու նրանց կապակցությունները ճիշտ արտասանելու կանոնների ամբողջությունը, ուղիղ խոսելը՝ արտասանելը