Հայրենագիտություն

Հեթումյաններ

  • Ե՞րբ և ում կողմից հիմնադրվեց Կիլիկիայի հայոց պետու­թյունը:
    13 — րդ․ դարի սկզբում հիմնադրվեց Կիլիկյայի հայոց պետությունը Հեթում I — ի կողմից։
  • Ե՞րբ և որ քաղաքում տեղի ունեցավ Լևոն II-ի թագադրությունը:
    Լևոնը II — ը  թագադրվեց 1198թ -ին, Տարսոն քաղաքի՝ Մայր տաճարում։
  • Համառոտ ներկայացրեք Կիլիկյան Հայաստանը Լևոն II-ի օրոք:
    Լևոն II-ի օրոք Կիլիկիայի հայկական թագավորության սահմանները տարածվել են Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները: Նրա գերիշխանության տակ էին նաև Պամփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան, Կադառնիան, Գերմանիկեն: Լևոն II-ի հրամանով  վերաշինվել են հին վանքերն ու բերդերը և կառուցվել նորերը: Նա ստեղծել է մշտական հզոր բանակ, հաստատել ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն, կանոնավորել արքունի գործակալությունները, բարեկարգել տնտեսական կյանքը, առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքել (1211, 1212 թթ.) Վենետիկի, Պիզայի, Ջենովայի և վաճառաշահ այլ քաղաքների ու երկրների հետ, կազմակերպել առևտրական նավատորմիղ, բացել վարժարաններ, դպրատներ (ուսուցումը՝ հայերեն և օտար լեզուներով): Լևոն II-ը իր արքունիքում արտոնյալ պայմաններ է ստեղծել գիտնականների ու արվեստագետների համար: Նրա օրոք ընդօրինակվել և կորստից փրկվել են բազմաթիվ հին ձեռագրեր, հայերեն են թարգմանվել գիտական ու գրական արժեքավոր երկեր:
  • Ի՞նչ իրավիճակում էր Կիլիկիան Լևոն III-ից հետո:
    Եգիպտոսի սուլթանության և շրջակա մահմեդական պետությունների զորքերին հաջողվեց գրավել Սիս մայրաքաղաքը։ Կիլիկիայի հայությունը, սակայն, շարունակեց պայքարը։ Այդ պայքարի գլուխ կանգնեց Կիլիկիայի վերջին թագավորներից մեկի թոռը’ Կոստանդին զորավարը։ Նա շուրջ հիսուն տարի փորձում էր վերականգնել Հայոց թագավորությունը։ Այնուհետև մի շարք իշխանական տներ ամրացան Զեյթուն, Հաճըն, Մարաշ և այլ բերդաքաղաքներում և իրենց կիսանկախ գոյությունը կարողացան պահպանել մինչև 19-րդ դարը։
  • Ե՞րբ անկում ապրեց Կիլիկիայի հայոց թագավորությունը: Ո՞վ գլխավորեց Կիլիկիայի հայության պայքարը դրանից հետո:
    Մինչև 14-րդ դարի վերջերը Կիլիկիան կարողանում էր դիմագրավել այդ հարձակումներին։Հարձակումներից հետո թագավորեց՝ Կիլիկիայի վերջին թագավորներից մեկի թոռը’ Կոստանդին զորավարը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s