Մուլտեր PIXAR ընկերությունից

  1. Կոկոյի գաղտնիքը (Coco)
    Մուլտֆիլմի հերոսը՝ Միգելը, երազում է երաժիշտ դառնալու մասին, բայց չի համարձակվում բարձրաձայնել իր երազանքը, որովհետև իր ընտանիքում երաժշտությունը համարվում է անեծք: Տղային սպասվում է պատահական ճամփորդություն դեպի հոգիների աշխարհ, որտեղ նա հանդիպում է իր նախնիների հոգիներին և բացահայտում իր սիրելի երաժիշտ Էռնեստո դե լա Կրուսի գաղտնիք:
  1. Ուալլ. Ի (WALL·E)  
    Սա պատմություն է ռոբոտի մասին, ում միայնակ են թողել դարկված երկիր մոլորակի վրա: Նա ամեն օր քրտնաջան աշխատում է՝ մաքրելով երկրագունդը աղբակույտերից, որոնք մնացել են մարդկանցից հետո և չի էլ պատկերացնում, որ շուտով իր հետ տեղի է ունենալու աներևակայելին …
  1. Հրեշների կորպորացիան (Monsters, Inc)
    Բոլոր հրեշների, ումնից այդքան վախենում են երեխաները՝ գոյություն ունեն, իսկ փոքրիկների վախից նրանք էլեկրականություն են ստանում: Բայց ինչ կլինի հանկարծ, եթե մի օր փոքրիկներից մեկը հայտնվի այդ փափուկ հրեշների աշխարհում …
  1. Ներսից դուրս (Inside Out)
    Ֆիլմի գլխավոր հերոսները զգացմունքներն են, որոնք ապրում են Ռայլիի՝ 11-ամյա աղջկա մեջ: Ուրախությունը, տխրությունը, վախը, զայրույթը, զզվանքը ամեն օր օգնում են Ռայլիին խնդիրները լուծել և որոշումներ ընդունել:
  1. Վերև (Up)
    Փնթփնթան ծերուկ Կառլ Ֆրեդրիկսենը պետք է պահի խոստումը, որը տվել է իր մահացած կնոջը: Նա ամրացնում է իր տան տանիքին հազարավոր փուչիկներ և սկսում իր ճանապարհորդությունը: Բայց շատ շուտով նա բացահայտում է, որ իր թռչող տանը, բացի իրենից ևս մի չգրանցված ուղևոր կա՝ շատախոս ու կեսնուրախ Ռասսելը:
  1. Ռատատույ (Ratatouille)
    Պատմություն Ռեմի անունով զարմանալի մի առնետի մասին, ով աշխարհում ամենաշատը երազում է խոհարար դառնալ:
  1. Խաղալիքների պատմություն (Toy story)
    Յուրաքանչյուր փոքրիկ վստահ է, որ երբ իր խաղալիքները սենյակում մնում են միայնակ, նրանք կենդանանում են: Իսկ այս մոլտֆիլմը դրա ամենահամոզիչ հաստատումն է:
  1. Փնտրելով Նեմոյին (Finding Nemo)
    Փոքրիկ Նեմոյին մեծացնում է հայրը՝ ծաղրածու ձուկը, Մարլին անունով: Հայրը հոգ է տանում իր անհանգիստ որդու մասին, բայց Նեմոն ինչ-որ կերպ կարողանում է փախնել տնից շատ հեռու: Անհանգստացած հայրը ճանապարհվում է փնտրելու որդուն, իսկ ճանապարհին նրան ուղեկցում է կապույտ ձկնիկ Դորին, ով հիշողության հետ կապված խնդիրներ ունի:

Հրատարակված

Mane Ohanjanyan

Արևելյան դպրոց-պարտեզ: 5-3 դասարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s