Հայրենագիտություն

Տիգրան Մեծ

  1. Համառոտ ներկայացրեք Արտաշես I-ի կառավարումը։
    Արտաշես I-ը ուրիշ երկիրները գրավելուց հետո այնտեղի մարդկանց բերեց Արտաշատ, որպեսզի բազմացնի և շենացնի իր հայրենիքը, նա կազմեց շատ հզոր բանակ և այլն:
  2. Ե՞րբ գահ բարձրացավ Տիգրան II-ը: Որտեղի՞ց Հայաստան վերադարձավ
    Տիգրանը: Ինչի՞ շնորհիվ նա կարողացավ անվտանգ վերադառնալ հայրենիք։ Հետագայում նա կարողացա՞վ վերականգնել այդ պահին արված զիջումները։

Պարթևների մոտ գտնվող Տիգրանը կարողացավ որոշ զիջում­ների գնով ազատվել և Ք. ա. 95 թ., վերադառնալով հայրենիք, գահ բարձրանալ: Գահ բարձրանալուց անմիջապես հետո Տիգրանն իր թագավորությանը միացրեց Ծոփքը: Դրանով նա ավար­տին հասցրեց հայրենի երկիրը վերամիավորելու իր մեծանուն պապի’ Արտւսշես I արքայի սկսած գործը:
Ինչպիսի՞ իրավիճակում էր գտնվում այդ տարիներին Հայաս­տանը, և ի՞նչ քայլեր կատարեց Տիգրան Մեծը դրությունը շտկելու համար։
Այստեղ էլ ձևավորվել ու հզորացել էր Պարթևական պետությունը: Մյուս կողմից, արևմուտքում հզորացել էր Հռոմեա­կան հանրապետությունը: Ք. ա. առաջին դարի սկզբներին Հայաս­տանի համար բավականին վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել. Հռոմն ու Պարթևստանը դաշինք էին կնքել և մտադրություն ունեին թուլացնել Հայաստանը, այն դարձնել իրենցից կախված թույլ մի երկիր:
Ինչ նվաճումներ կատարեց Տիգրան Մեծը դրանից հետո։ Ի՞նչն էր վկայում Հայաստանի հզորության մասին։
Ծոփքի գրավումից շատ չանցած’ Տիգրանը Մեծը կարողացավ հզորացնել հայոց բանակը, հաղթել պարթևներին և վերադարձնել գահ բարձրանալիս նրանց զիջած հողերը: Հայոց թագավորու­թյունն այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա: Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը (Վրաստանը) և Աղվանքը:

Հայաստանից դեպի հարավ-արևմուտք, Միջերկրական ծովի մոտ էր գտնվում Սելևկյան թագավորությունը, որը հայտնի է նաև Սիրիա անունով: Այդ պետությունը ներքին կռիվների հետևանքով թուլացել էր ու ընկել ծանր դրու­թյան մեջ: Ստեղծված վիճակը շտկելու և երկրում կարգուկանոն հաստատելու համար սիրիական վերնախավը Տիգրան Մեծին առաջարկեց դառ­նալ նաև Ասորիքի թագավոր: Ք. ա. 83 թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրա­կան ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքա­ղաք: Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները’ Տիգ­րան Մեծն ավարտեց իր նվաճումները:
Ո՞ր երկրի վերնախավը հրավիրեց Տիգրան II-ին կառա- վարելու նաև իրենց թագավորությունը; Ի՞նչ սահմաններում էր տարածվում Տիգրան Մեծի պետությունը դրանից հետո;
Հայաստանից դեպի հարավ-արևմուտք, Միջերկրական ծովի մոտ էր գտնվում Սելևկյան թագավորությունը, որը հայտնի է նաև Սիրիա անունով: Այդ պետությունը ներքին կռիվների հետևանքով թուլացել էր ու ընկել ծանր դրու­թյան մեջ: Ստեղծված վիճակը շտկելու և երկրում կարգուկանոն հաստատելու համար սիրիական վերնախավը Տիգրան Մեծին առաջարկեց դառ­նալ նաև Ասորիքի թագավոր: Ք. ա. 83 թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրա­կան ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքա­ղաք: Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները’ Տիգ­րան Մեծն ավարտեց իր նվաճումները: Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով:

  1. Հայաստանի համար ինչպիսի՞ իրավիճակ էր ստեղծվել Ք. ա. 66 թվականին։ Ինչ ձեռնարկեց Տիգրան Մեծը երկրին սպառնացող վտանգը վերացնելու համար;
    Հայաստանը լուրջ վտանգի մեջ էր: Հռոմեական գրեթե 100 հազարանոց բանակը անցել էր սահմանը և շարժվում էր դեպի երկրի սիրտը’ Արարատյան դաշտ, որտեղ Արտաշես I-ի կառուցած Արտաշատ մայրաքաղաքն էր: Մուս կողմից Արտաշատի պարիսպների տակ կանգնած էր պարթևական զորքը: Տիգրան Մեծին հաղթելու համար պարթևները պատրաստ էին դաշինք կնքել նույնիսկ իրենց վաղեմի հակառակորդների’ հռոմեացիների հետ: Պարթևները չէին մոռացել տարիներ առաջ Տիգրանից կրած ծանր պարտությունը:

Երկրի համար այս դժվարին պահին Տիգրան Մեծը չընկճվեց: Անսպասելի հարձակումով նա կարողացավ պարտության մատնել Արտաշատը պաշարած պարթևական զորքին և դուրս քշել նրանց Հայաստանի սահմաններից:
Պարթևներին հաղթելուց հետո Տիգրան Մեծը որոշեց չշարու­նակել ռազմական գործողությունները հռոմեական գերակշիռ ուժերի դեմ: Պատերազմը շարունակելը կարող էր կորստաբեր լինել Հայաստանի համար, և հայոց արքան որոշեց խուսափել դրանից: Նա հաշտություն առաջարկեց հռոմեացիներին: Նախնա­կան բանակցություններից հետո հռոմեական զորքի հրամա­նատար Գնեոս Պոմպեոսն ընդունեց այն:

  1. Ի՞նչ պայմանագիր ստորագրեցին Հայաստանը և Հռոմը Ք. ա. 66 թվականին։ Ինչ ձեռնարկեց Տիգրան Մեծը երկրին սպառնացող վտանգը վերացնելու համար;
    Պատերազմը շարունակելը կարող էր կորստաբեր լինել Հայաստանի համար, և հայոց արքան որոշեց խուսափել դրանից: Նա հաշտություն առաջարկեց հռոմեացիներին: Նախնա­կան բանակցություններից հետո հռոմեական զորքի հրամա­նատար Գնեոս Պոմպեոսն ընդունեց այն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s