Ղ․Աղայան
Աշխատասեր շունը

Շունը պահում էր իր տիրոջ տունը: Նա տեսավ մի մուրացկան բակումը կանգնած, սկսեց վրան հաչել:
-Սիրելի, — ասաց մուրացկանը, — բարի եղիր և խղճա ինձ, ահա երկու օր է ոչինչ չեմ կերել:
-Ես էլ նրա համար եմ հաչում, որ տանեցիք լսեն ձայնս և քեզ բաժին բերեն, — ասաց շունը:
-Եթե այդպես է, խնդրեմ բերանդ դեպի տունը դարձնես և այնպես հաչես, — ասաց աղքատը, որ տնապահ շանը աղքատասիրությանը չէր հավատում:
Գոյական — Շուն, տեր, տուն, մուրացկան, բակ, երկու, օր, բաժին, բերան, տնապահ,աղքատ,
Ածական — Սիրելի,բարի,