Մայրենի 6րդ․ · Առակներ

Գետաձին, փիղն ու նապաստակը․

Մի օր գետաձին եղեգների մեջ գտավ հին մեքենա: Տեսնելով այն՝ միանգամից ձայն տվեց փղին.

— Փղու՜կ , տե՛ս՝ ինչ եմ գտել: Ի՞նչ կարծիք ունես, ի՞նչ կարող ենք անել։

 — Լա՜վն է,- պատասխանեց փիղը,- արի դուրս հանենք ու գործի դնենք։ Հետո միասին կքշենք:

Այդ պահին չգիտես, թե որտեղից հայտնվեց նապաստակը և ասաց․

— Բարի օր, ընկերներ։ Ի՞նչ եք գտել։ Ավտոմեքենա՞ է։ Շտապեք, պինդ բռնեք ու քաշեք։

Երկուսն, իրենց ողջ ուժը գործադրելով, մեքենան հրեցին ճահճից հեռու և ապահով տեղում կանգնեցրին, իսկ նապաստակը կողքի կանգնած հրամաններ էր տալիս։ Փիղն ու գետաձին որոշեցին լվանալ մեքենան, ապա փչեցին անվադողերը, միացրին շարժիչը։ Մաքրեցին ճանապարհն ու տեղադրեցին ճանապարհային նշաններ։ Ամենն ավարտելուց հետո մնում էր որոշել՝ ով է ղեկին նստելու, ով կտեղավորվի։ Ու քանի դեռ գիրուկները վիճում էին, նապաստակն օգտվեց առիթից և ինքը նստեց։ Մի փոքր ճանապարհ էր գնացել, երբ չհասցրեց թեքել ղեկն ու բախվեց ծառին։ Նա կարողացավ դուրս ցատկել ու փրկվել, մեքենան էլ ամբողջությամբ ջարդուփշուր եղավ։

Առակում ներկայացնում է մի դեպք, որտեղ ծանրաքաշ կենդանիներ փիղն ու գետաձին, գտնելով մեքենա, որոշում են այն «ոտքի կանգնեցնել»: Միևնույն ժամանակ, անընդհատ խառնվում է նապաստակը, և վերահսկելով նրանց գործողությունները՝ պատրաստվում յուրացնել կատարած աշխատանքի արդյունքը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s