Մայրենի 6րդ․

Կոմիտասի բանաստեղծություններից

Գրված է՝ Կոմիտաս Վարդապետ
Նկարը՝ Կոմիտաս վարդապետի թանգարանից

ԱՇՈՒՆ ՕՐ
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

  1. Ի՞նչ տրամադրություն է իշխում ստեղծագործության մեջ:
    Աշնանային եղանակ։
  2. Դու ի՞նչ վերնագիր կընտրեիր:
    Աշնան մի օր
  3. Բացատրում ենք մգեցված բառերը:
    Բամբ — Թավ, թավաձայն, ստվարաձայն
    Բողբոջ — Սերմի արձակած առաջին ծիլը
  4. Գտնում ենք ստեղծագործության մակդիրները:
    Սևուկ ամպեր,hոգնած տերև,գոռաց երկինք,
ԱՇՈՒՆ-ԳԻՇԵՐ

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան։

  1. Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
    Ստեղծագործությունը աշնան մասին է։
  2. Առանձնացնում ենք գծիկով գրված բառերը, շարքին ավելացրո´ւ նման գրությամբ ևս մի քանի բառ:
    Դեղին-կարմիր հագած կապած։
    Ալիք-ալիք կոհակներ։
    Հեռու-հեռու գնալով։
    Երան — երան փչելով։
  3. Գտնում ենք գոյականները. եզակի թվով գոյականները դարձնում ենք հոգնակի, հոգնակիով դրվածները` եզակի:
    Լուսին — լուսիններ
    Սար — սարեր
    Ուս — ուսեր
    Ալիք — ալիքներ
    Ծով — ծովեր
    Ծոց — ծոցեր
    Ժապավեն — ժապավեններ
    Թռչուն — թռչուններ
    Ծառեր — խառ
    Հողմեր — հողմ
    Կողմեր — կողմ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s