Մգեցնել հայկական առասպելներից այն պնդումները, որոնք ճիշտ չեն:
Արտաշեսը սիրահարվում է հայազգի արքայադուստր Սաթենիկին և փախցնում նրան:
Արտաշեսի որդի Արտավազդը առանց բացառության բոլոր եղբայրներին արտաքսում է թագավորական կալվածքներից:
Հայոց արքա Նինոսի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։
Ճակատամարտից առաջ Շամիրամը հրամայում է իր զորապետներին խնայել Արայի կյանքը։
Սաթենիկը խնդրում է Արաշեսին վերադարձնել ալանների արքային, որ գերի էր ընկել կռվի ժամանակ:
Արտաշեսն անիծում է Արտավազդին, քանի որ նա վատ էր վարվում իր եղբայրների հետ:
Հայկական առասպելների կերպարներից յուրաքանչյուրին բնութագրել երկուական հատկանիշով:
Արտաշես — քաջ և եսասեր,
Արտավազդ — մեծամիտ և ինքնահավան,
Սաթենիկ — համարձակ և խելացի,
Արա Գեղեցիկ — առնական և խելացի
Շամիրամ — խորամանկ և խելացի,
Քեզ բնութագրող հինգ հատկանիշ գրել, այնուհետև յուրաքանչյուր բառի դիմաց գրել հոմանիշները (եթե կան):
Սիրուն — գեղեցիկ,
Թիթիզ — կոկոետ,
Մուկիկ — հոմանիշ չունի,
Խելացի — խելամիտ,
Ընկերասեր — ընկերական:
Գրել նույնանիշների հինգ զույգ:
Արև — արեգակ,
Լուսամուտ — պատուհան,
Թագավոր — արքա,
Ստրուկ — ծառա,
Համեմատել — բաղդատել
Գրել նույնարմատ հականիշների յոթ զույգ:
Գեղեցիկ -տգեղ
Գիտուն-տգետ
Դուրեկան -անդուր
Արդյունք-անարդյունք
Բերք–չբեր
Հույս-անհույս
Լար-անլար
Գրել տարարմատ հականիշների յոթ զույգ:
Գագաթ- ստորոտ
Չոր — թաց
Լաց — ծիծաղ
Կյանք- մահ
Տաք-սառը
Բարձր- ցածր
Շատ-քիչ
Գրել փոքրիկ պատմություն՝ պատկերացնելով, որ հայտնվել ես հայկական կամ հունական առասպելներից որևէ մեկում:
Ես կարդում եմ 《Պիգմալիոն》առասպելը և հանկարծ հայտնվում եմ առասպելում: Այնտեղ միջանցքով քայլելիս տեսնում եմ մի դուռ և դռան արջև կանգնեցրած մի ցուցանակ որտեղ գրված էր`《Քանդակագործ պարոն Պիգմալիոն》։ Դուռը բացում եմ մտնում եմ ներս, տեսնում եմ Պիգմալիոնին։Ցանկանում էի հարցեր տալ, բայց հիշում եմ, որ անտեսանելի եմ և ոչ ինձ տեսնել են կարող, ոչ էլ լսել։ Այդ ամենը հիշելուց հետո, գլուխս կախ դուրս եմ գալիս առասպելից։