Անհատական պլան 18.05 _ 22.05

Այս շաբաթ կմասնակցեմ “Ելք ” ստուգատեսին,կփորձեմ մասնակցել ընկերներիս նախագծերին և երաժշտական վիդեոներ կանեմ ՝Համբարձման տոն։

Շարունակել կարդալ Անհատական պլան 18.05 _ 22.05

Շաբաթվա պլան

Այս շաբաթը հագեցած կլինի դասապատրաստումներով, ընթերցանությամբ և շատ զբոսանքով։Արդեն հասցրել եմ չափչփել դպրոցի տարածքը, եղել եմ լանջերին , շատ ֆոտոներ արել ՝կտեսնեք իմ հրապարակումներում ու մի լավ կարոտս առել եմ։

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ _  10։00_ Մաթեմատիկա,
12։00 _ Հայոց լեզու , 14 ։00 _ Շախմատ
ԵՐԵՔՇԱԲԹԻ _ 10 ։ 00 Մաթեմատիկա
12։ 00 _ Մայրենի, 14։00 _ Ես և շրջակա աշխարհը
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ _ 12։00 _ Անգլերեն, 17։00 _ Ծնողը՝ ուսուցիչ
ՀԻՆԳՇԱԲԹԻ _ 10։00 _ Մաթեմատիկա, 12։00 _ Հայոց լեզու
ՈՒՐԲԱԹ _ 11։00 _Ռուսերեն , 16։00 _ Ծնողը՝ ուսուցիչ։

Շաբաթվա պլանը

Այս շաբաթը շատ հետաքրքիր է լինելու՝1. Արդեն գնում ենք զբոսանքի ու մի լավ հոգնած տուն ենք գալիս։Այս օրերին այցելեցի նաև Քոլեջ,գարունը այնետղ գեղեցիկ էր,դուք կտեսնեք իմ բլոգում։

2.Մեր ծնողներն են մեզ դասավանդելու։ Կփորձեմ հասցնել մասնակցել ընկերներիս նախագծերին,պատրաստել եմ ևս մեկ նախագիծ։

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ _ 11։00 «Ռադիո-նորամուտ» 12։30_ «Ինչի՞ց է սկսվում անիմացիան»
Հայրիկիս դասն է 😀 ԵՐԵՔՇԱԲԹԻ_12։00 Սուրենի մայրիկի ՝ Մարինա Աբրահամյանի, դասն է։ 13։00 _ Հայոց լեզու
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ 11։00 _ Մայրենի է և պետք է հասցնենք ստեղծել անհատական ռադիոները։
ՀԻՆԳՇԱԲԹԻ _10։00 _մաթեմատիկա է,իսկ հետո՝ 12։30 «Կանաչ պատուհանը» , մայրիկիս դասն է իսկ ես կօգնեմ։
ՈՒՐԲԱԹ _ 11։30 Ռուսերեն է,իսկ հետո,ծնող ՝Լիլիթ Աբրահամյանը կդասավանդի։😄

Անհատական պլան 27.04 — 03.05

Այս շաբաթը հագեցած էր նախագծերով։Կարծում եմ լավ ոգևորվել ենք դասարանցիներով։

Ես շատ ոգևորված եմ տիար Բլեյանի, ուսուցիչների և դասընկերներիս մասնակցությունից, երբ նամակները ուղարկում էի, չէի էլ սպասում նման արձագանքի, շատ ուրախ եմ,որ ստացվեց նախագիծը, ուրախ եմ ընկերներիս նախագծերի համար,ես մեծ սիրով մասնակցեցի։ Ես նաև մասնակցեցի “Կանաչ օր” ամենամյա նախագծին՝ խոնարհումի տուրքը մատուցեցի։

Շարունակել կարդալ Անհատական պլան 27.04 — 03.05

29.04 _26.04 անհատական ծույլ շաբաթ

undefined

Անցած շաբաթ հասցրեցի պատշաճ դասերս անել, ընտանեկան կրթության ընթացքում հակրիկիս հետ բլոգս ուշքի բերեցինք ու էլի շատ վիդեոներ արեցի,երեք անգամ ֆբ ուղիղ եթերում հեքիաթ կարդացի։ Ճիշտ  ասած ես հոգնել եմ մեկուսացումից ու ամեն բան մի տեսակ նույնն է դառնում, ուզում եմ դպրոց գնալ , ընկերներիս  և ուսուցիչներիս տեսնել, լանջերիմ մի լավ  թավալվելով հասնել քոլեջ, քոլեջի ներքին բակում մի երկու բերան Դանի հետ խոսել, բարձրանալ ջերմոց լաբարատորիա ու  խնամել իմ տնկած բույսերը, տատիս հոգին մի քիչ ուտել ու լավ վազվզած, հոգնած տուն գնալ…Չէ , որոշել եմ , ես այս շաաբաթ ծույլ եմ, ահավոր ծույլ եմ, զբաղվելու եմ միայն իմ նախագծերով՝ընթերցում ուղիղ եթերով և նոր ՝ ֆոտ նախագծով։ Դե հիմա էլ  ուսուցիչներ ջան , դուք մասնակցեք իմ նախագծին։ ։)

Շարունակել կարդալ 29.04 _26.04 անհատական ծույլ շաբաթ

Անհատական պլան 13․04-19․04

ես :)

Ամփոփելով նախորդ շաբաթները ասեմ, որ մի քիչ չէի կարողանում կազմակերպվել, բայց կամաց — կամաց հունի մեջ ընկա, կարծում եմ հասցնում եմ : Ասեմ, որ շատ էի ոգևորվել ընկեր Արմինեի և տիար Բլեյանի արձագանքից և սկսեցի ֆբ ուղիղ եթերում ընթերցել իմ սիրած հեքիաթները ,կարծում եմ հետևում եք ինձ և կարձագանգեք իմ առաջարկին: Այս շաբաթ պետք է է’լ արագ կազմակերպեմ դասապատրաստումներս, որպեսզի ժամանկ շատ ունենամ իմ սիրած նախագծով զբաղվելու, նոր նախագծի առաջարկներ անելու իմ ընկերներին, եթե իհարկե փոքրիկ Դավիթն իր պահանջները չդնի,ես մեծ եմ ու փորձում եմ զիջել նրան:Այս շաբաթը շաաատ սիրուն ու լավն էր իր Զատկի տոնով ու հավես`ընտանեկան կրթությամբ:


Շարունակել կարդալ Անհատական պլան 13․04-19․04

Տնային կալանքի մեկ շաբաթը 05․04 — 11․04

Այս շաբաթվա տնային կալանքս լրագրողական է լինելու:):):);););)

Երկուշաբթի — Արթնանում եմ, սենյակս հավաքում և օդափոխում եմ: Նախաճաշում ենք եղբորս հետ և մարզվում: 11 : 50 — 12 : 30 մաթեմատիկայի հեռավար ուսուցման ժամն է, իսկ 13:50- 14:30 հայոց լեզվի հեռավար ուսուցումն է, ոից հետո կսկսեմ պատրաստել հաջորդ օրվա դասերս, մի փոքր կխաղամ և կդիտեմ մուլտֆիլմ <<Ոդիսևսի արկածերը>>, որից հետո պատրաստում եմ ռադիոնյութ: 19:00 մասնակցություն <<Զատիկ>> ֆլեշմոբին, որտեղից էլ սկսում է իմ լրագրողական քայլերը` 🙂 Google-ի և մայրիկի օգնությամբ գտա Զատիկին վերաբերող շատ հարցերի պատասխաններ:


Շարունակել կարդալ Տնային կալանքի մեկ շաբաթը 05․04 — 11․04

Անհատական պլան 29․03-04․04

Երկուշաբթի — Արթնանում եմ, սենյակս հավաքում և օդափոխում եմ: Նախաճաշում ենք եղբորս հետ և մարզվում:13:30 — 14 :00 Ծանոթանում եմ հեռավար կրթության գործիքին, որից հետո երգում և պարում եմ, քանի որ պարի խմբակ եմ հաճախում և պետք է չմոռանամ պարերս:16:00- ից սկսում եմ պատրասել դասերս, իսկ երեկոյան ըտանիքով խաղեր ենք խաղում` լոտո, շախմատ և այլն…


Շարունակել կարդալ Անհատական պլան 29․03-04․04