Բանաստեղծություն

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛:
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,-
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս, վառվի՛ր ու գնա՛:

Բանաստեղծություն

Գարնանամուտ, Գարուն Վահան Տերյան

Բանաստեղծություններից առանձնացնել բոլոր բառակապակցությունները։
ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Քնքշաբույր ծաղիկ, հրեղեն խաղ, ժպտուալ նորից, ժպտացող անտառ ու ձորակ, հեղեղներ խոսուն-սառնորակ, ողջունել զվարթ ծիծաղով, զուգել անտառ ու լեռ, նոր կյանք, իմ սրտում, թևեր փռել, իմ հոգում, հրդեհել նոր սեր, կրկին զվարթ ու ջահել, տխուր մենության բանտ, պայծառ աչքեր, ոսկեղեն հեռու, ծաղկել սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ, ուրիշ երգեր, ողջո՛ւյն արև, ողջո՛ւյն գարուն…

ԳԱՐՈՒՆ
Ծաղիկ է վառել, պայծառ է կրկին,քնքշորեն սիրել, անուշ փայփայել, գգվող  երեկո, նազով փակվել,  անուշ տագնապ, սիրտըս մրրկում, զանգերի կարկաչ, բացված սիրտ, քնքուշ ձեռք․․․ 

Բանաստեղծություն

Գարնանամուտ Վահան Տերյան

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Բանաստեղծությունից առանձնացնել բառակապակցությունները:

Քնկշաբույր ծաղիկ, հրեղեն խաղ, ժպտացող անտառ ու ձորակ, խոսում սառնորակ հեղեղներ, զվարթ ծիծաղ, նոր կյանք,իմ սրտում, թևեր փռել,

Բանաստեղծություն

Չարենց Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Հետաքրքիր է իմանալ · Բանաստեղծություն

Հ․Թումանյան Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Շարունակել կարդալ “Հ․Թումանյան Իմ երգը”
Բանաստեղծություն

Կաղանդի ծառ մը

Զահրատ <<Զարեհ Յալտըզճյան>>

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է

Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ —

 ոչ ծառ ոչ ալ զարդ
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Շարունակել կարդալ “Կաղանդի ծառ մը”
Բանաստեղծություն

Մ․Իշխան Նամակ Կաղանդ Պապային

Մ․Իշխան Նամակ Կաղանդ Պապային
Կաղանդ պապա,
Իմ այս նամակս առաջին
Քեզ կը գրեմ ես ահա
Եւ կարօտով կը յանձնեմ քու սուրբ աջին:
Ուր ալ ըլլաս,
Պիտի անշուշտ զայն կարդաս
Եւ անհամբեր պիտի բռնես դուն կրկին
Մեր տան ծանօթ հին ուղին:
Քեզ չեմ մոռցած,
Ինչպէ~ս կրնամ մոռնալ քեզ.

Շարունակել կարդալ “Մ․Իշխան Նամակ Կաղանդ Պապային”
Բանաստեղծություն

Ավ.Իսահակյան Գայլն ու սոխակը

Այս վաղեմի չար աշխարհում,
Գարնան մի օր, լուսածագին,
Անտառի մեջ գայլը րոնեց
Սոխակին:
Գայլի ճմլող, սուր ճանկերում,
Նուրբ հույզերի երգիչը հեգ
Թպրտում էր ու ծղրտում
Սրտաբեկ:
-Պա՛հ, գայլն ասաց, հռչակ ունես,
Թե երգերի մեծ վարպետ ես.
Անուշ ձայնըդ սա՞ է միթե,
Սուտասա՛ն:
— Այո՛, ճիշտ է, սոխակն ասաց, Վարպետ եմ ես հռչակավոր,
Բայց միայն թե՝
Մայր բնության ազատ գրկում,
Եվ ո՛չ դաժան քո ճանկերում,
Ո՜վ գազան:

Բանաստեղծություն

Ավ․Իսահակյան Ամենից Թանկ Բանը

Վայրի աղավնին`
կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր.
Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Շարունակել կարդալ “Ավ․Իսահակյան Ամենից Թանկ Բանը”
Բանաստեղծություն

Արծիւն ու Հուիւը

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆ

Ամէն օր դասերէն յետոյ, փորքրիկ Վաչիկը իրենց ուլիկները կը տանէր մօտակայ սար եւ կ’արածէր:
Երբ ուլիկները իրենց գլուխները կը ծռէին խոտ ուտելու, Վաչիկը իր գրպանէն կը հանէր գիրքը եւ կը սկսէր ընթերցել: Այդ օրը ուլիկներէն մէկը՝ Չալիկը, հեռացաւ հօտէն եւ գնաց ժայռի մը ետեւ խոտ ուտելու: Սակայն անմիջապէս վերադարձաւ:

Շարունակել կարդալ “Արծիւն ու Հուիւը”
Բանաստեղծություն

Բարակ Սառույցի վրա

Ես նայցի Բարակ Սառույցի վրա ֆիլմը։ Ֆիլմը շատ քետաքրքիր էր և ուսուցողական:Ողջույն, այսօր կպատմեմ <<Բարակ Սառույցի Վրա>> ֆիլմի մասին :
Հսկայական ձորեր են բացվում այնտեղ, որտեղ նախկինում անծայրածիր  մշտական սառույցի հսկայական շերտերը հալվում էին: Այս ամենի հետևանքով վայրի բնության մի շարք տեսակների ճակատագիրը վտանգված է։ «Բարակ սառույցի վրա» ֆիլմը ցուցադրում է գեղեցիկ և հետաքրքիր տեսարաններ և պատմություններ աշխարհի ամենահեռավոր շրջաններից մեկի մասին:

Բանաստեղծություն

Համո Սահյան  «Մայրամուտ»

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտու