ՄԱՐԴՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍՈԼՈՐՏԻ ՎՐԱ

1. Ի՞նչ ազդեցություն ունի մարդու գործունեությունը կենսոլորտի վրա: Ի՞նչ ձևերով է դա դրսևորվում:
Մարդու գործունեությունն կենսոլորտի վրա ազդում է անտառներ հատելով, կենդանի սպանելով, նավթ, գազ, շինանյութեր և այլ հանածոներ օգտագործելով:

Շարունակել կարդալ ՄԱՐԴՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍՈԼՈՐՏԻ ՎՐԱ

ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ ԵՎ ՀԱՐՄԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ

1. Շրջակա միջավայրի պայմաններին հարմարվելու՝ կենդանի օրգա­նիզմների ի՞նչ հարմարանքներ կան: Բերել օրինակներ:

Շարունակել կարդալ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ ԵՎ ՀԱՐՄԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

1.Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:

Բակտերիաներ , սնկեր , անձրևաորդեր

2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:

Շարունակել կարդալ ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Երևանի պատմությունը՝ Շենգավիթ հնավայրից

Երևանի պատմությունը՝ Շենգավիթ հնավայրից
Շարունակել կարդալ Երևանի պատմությունը՝ Շենգավիթ հնավայրից

ԲՈՒՅՍԵՐԻ ԲԱԶՄԱՑՈՒՄՆ ՈՒ ՏԱՐԱԾՈՒՄԸ

  1.  Ինչն
  2. է բույսերի բազմացումը: Ո՞րն է բույսերի բազմացման առանձ­նահատկությունը։

Բույսերր, ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են: Դա կարևոր հատկություն է. այդպես կյանքը շարունակվում է: Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ: Բազմացման այսպես կոչված անսեռ ձեր բնորոշ է բույ­սերին, սա նրանց բազմացման առանձնահատկությունն է:

  1. Բույսերի բազմացման ի՞նչ եղանակներ կան:

Կա բույսերի սերմերով բազմացում։ Նաև կա ուրիշ եղանակ անսեռ և սեռական։

  1. Ի՞նչն է ծառայում բույսերի տարածմանը բնության մեջ:

Բույսերի տարածմանը ծառայում են բույսի մարմնի մասերը կոները, ծաղիկները, պտուղները, սերմերը:

  1. Ո՞րն է արտաքին միջավայրի գործոնների դերը բույսերի տարած­ման մեջ:

Բույսերի տարածումը տեղի է ունենում տարբեր ճանապարհներով` քամու, ջրի, միջատների, թռչունների, գազանների և մարդու միջոցով:

  1. Ի՞նչ հարմարանքներ ունեն բույսերը բնության մեջ տարածվելու համար:

1. Ի՞նչ է բույսերի բազմացումը: Ո՞րն է բույսերի բազմացման առանձնահատկությունը։

Բույսի բազմացումը շատ կարևոր հատկություն է։

Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ, Բազմացման այսպես կոչված անսեռ ձևը բնորոշ է բույ­սերին սա նրանց բազմացման առանձնահատկությունն է: Բույսերր ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են այդպես կյանքը շարունակվում է:

2. Բույսերի բազմացման ի՞նչ եղանակներ կան:

Բույսերը բազմանում են 2 եղանակով անսեռ և սեռական

3. Ի՞նչն է ծառայում բույսերի տարածմանը բնության մեջ:

Բույսերի տարածմանը ծառայում են բույսի մարմնի մասերը կոները, ծաղիկները, պտուղները, սերմերը:

4. Ո՞րն է արտաքին միջավայրի գործոնների դերը բույսերի տարածման մեջ:

Բույսերի տարածումը տեղի է ունենում տարբեր ճանապարհներով` քամու, ջրի, միջատների, թռչունների, գազանների և մարդու միջոցով:

5. Ի՞նչ հարմարանքներ ունեն բույսերը բնության մեջ տարածվելու համար:

Տարածվելու համար բույսերում կան շատ համարանքներ: Դրանք են քամու միջոցով տարածվող պտուղների և սերմերի թեթև լինել, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը:

  1. Ի՞նչ է ֆլորան:

Բազմանալով և տարածվելով՝ 

բույսերը գրավում են որոշակի տա­րածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերր միասին անվանում են ֆլորա:

  1. Դիտեք եղևնի կամ սոճի, նրա վրա գտեք կոներ: Դիտեք մրգատու ծառ կամ թուփ, գտեք պտուղներ: Նկարեք կոները և պտուղները: Ի՞նչ կարող եք պատմել դրանց մասին: Փորձեք պարզել, թե ի՞նչ կա կոնում կամ պտղում: Դրանցում արդյո՞ք զարգա­նում են սերմեր:
  1. Դպրոցամերձ և տնամերձ հողամասում կամ այլ վայրում տեսե՞լ եք, թե ինչպե ս են բազմանում բույսերը: Պատմեք, բերեք օրինակներ:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
    Կենդանիներր միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գու- նավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:
  1. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
Շարունակել կարդալ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԿԵՆՍՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեու­թյան առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք:

Կենդանիների զգալի մա­սին բնորոշ են սննդառության, շնչա­ռության, բազմացման և այլ օրգանների համակարգերը։Կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:

Շարունակել կարդալ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԿԵՆՍՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:

Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, նրա համար կենսոլորտը ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: 

Շարունակել կարդալ ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Մթնոլորտային տեղումներ

  1. Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:
  2. Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:
Շարունակել կարդալ Մթնոլորտային տեղումներ

ԵՂԱՆԱԿ, ԴՐԱ ՏԻՊԵՐԸ, ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

  1. Ի՞նչ է եղանակը:

Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանր, ճնշումր և խոնավությունր միշտ տարբեր են, հետեաբար՝ եղանակր նույնպես տար­բեր տեղերում տարբեր է:

3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

Եղանակի հնարավոր փոփոխություններր մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
    Արագություն և ուժ
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
    Հողմաչափով
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
    Քամու ուժը կախված է իր արագությունից։
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
    Քամին ունի 0-12 բալ, չափում են հողմաչափով։
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
    Քամու առաջին միջոցն էր առագաստը։

ՔԱՄԻ․ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Լրացնել բաց թողնված բառերը
Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ։
Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին:
Լեռնահովիտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը:
Տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ բրիզները ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
Մուսսոները իրենց ուղղությունը փոխում են տարին երկու անգամ։
Պասսատները- արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությ ունը երբեք չեն փոխում:
Օրական երկու անգամ փոխում են իրենց ուղղությունը լեռնահովտային և Մուսսոնները քամիները։
Իրենց ուղղությունը երբեք չեն փոխում Պասսատները։

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած:

Շարունակել կարդալ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ․ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
    Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդր կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
Շարունակել կարդալ ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ․ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:
Շարունակել կարդալ ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ, ԲԱՇԽՈՒՄԸ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ

  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:
    Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
Շարունակել կարդալ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ, ԲԱՇԽՈՒՄԸ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ

Մթնոլորտի տաքացումը

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից:
    Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին: Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:
    Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրութլամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
    Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
  4. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:
    Մոտավորապես 5-8 °C

ՄԹՆՈԼՈՐՏ․ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
    Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է մոտ 500 կմ․ հաստությամբ: Այն կազմված է տարբեր գազերից օրինակ․՝ թթվածնից որը շնչում են մարդիկ, ածխաթթու գազից որը շնժում են բույսերը, և օզոնային շերտից։
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
    Որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: 
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
    Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև  3000 կմ բարձրությանը:
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
    Մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ, ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ  և  ար­տաքին ոլորտ:
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
    Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
  1. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
    Այս շերտը  կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները: