Կինո ֆոտո ընտրություն իմ ֆոտոշարքրը

Դիմանկար․ Ժանրի առաջնահերթ խնդիրն է պատկերել մարդուն բնորոշ դիմագծերը: Դիմանկարները, մեծ մասամբ, լինում են մեկ մարդու պատկեր: Դիմանկարի ամենատարածված տեսակը՝ ինքնանկարն է, ավելի տարածված է, կամ նորաձև է ասել՝ սելֆի։ Դիմանկարը մարդկանց պատկերում է տարբեր դիրքերով՝ գլուխ, մինչև կուրծքը, ամբողջ հասակով կանգնած կամ նստած: Ներքևում կարող եք տեսնել իմ <<դիմանկարներ>> շարքը։

Ես, առանց իմ ֆոտոշարքերի չկա՜մ․․․
Կարող եք դիտել իմ անձնական առաջին հորիզոնականը զբաղեցրած ֆոտոշարքը, որը իմ կողմից անվաակոչվել է՝<<Արգելված լուսանկարահանում>> և կարող եք դիտել մաս 2։ Երկրորդ հորիզոնականում է՝ <<Ծաղկավորերը>>, և ահա՛, իմ անձնական երրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է՝ <<Ես աղբաման չեմ դառնա>>


Ճամբարսյին Ֆոտոպատում

Ես առամց ֆոտոների ինձ չեմ պատկերացնում…

Լիքը նկարներ միգուցե ձեզ տանի մանկություն` հին, կոտրված, վտանգավոր և փոքր ինչ վախենալու ատրկցիոններ,սղարաններ և ճոճանակներ…

Շարունակել կարդալ Ճամբարսյին Ֆոտոպատում

Կինո — Ֆոտո ընտրության առաջին կիսամյակի հաշվետվություն

Լույս և ստվեր․ Լույս և ստվերը մի հետաքրքիր թեմա է, որի հետևից պետք է վազելով հասնես թե չե չես բռնի․․․
Դիմանկար․ Դիմանկարը լուսանհարահանման մեջ ամենակարևոր ժանրeրից է, որտեղ որ պատկերված է մարդը։ Դիմանկարը վազելով չես գտնի, պետք է քեզ համար հարմար մարդ գտնես, ով մինչև վերջ մոդելություն կանի․․․
Քաղաքային լուսանկարչություն․ Քաղաքային լուսանկարչությունը նկարահանման թեմա է, որտեղ առկա են մարդիկ և իրավիճակներ։
Մակրո լուսանկարահանում․Մակրո լուսանկարահանման ժամանակ պետք է փոքրիկ առարկաները, իրերը, այնպես նկարել, որ նկարները նայողը հասկանա, որ նկարահանման իրը կամ առարկան մեծ է։
Հանրային խնդիրներ․ Հանրային խնդիրներ նախագծի շրջանակներում մենք պետք է գտնեինք աղբ, որը իր տեղում չէ։ Այսպիսով նախագիծը անվանվեց << Աղբը որը իր տեղում չէ>>։
ԻՄ ՖՈՏՈՇԱՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ․․․

Օպտիկական խաբկանք․ Երբ ընկեր Սուսանին հարցրեցի թե ի՞նչ է օպտիկական խաբկանքը, նա շատ ոգեևորված պատասխանեց հարցիս, սակայն առանց իմ ընկերների օգնության այս ամենը անհնար էր։ Եվ այստեղից ծնվեց իմ ֆոտոշարքի անվանումը՝ Օպտիկական խաբկանքներ։
Ծաղկավորները․ Երբ դուրս եկանք դպրոցից մենք որոշում էինք թե ու՞ր գնանք, երկար որոշումից հետո, որոշեցինք գնալ ծիրանենիներ։ Դե դուք արդեն անվանումից հասկացաք, որ մենք այդ վայրը անվանակոչել ենք <<ծիրանենիներ>>, որովհետև այնտեղ շատ ծիրանի ծառեր կան․․․ այդ տեղից ծնվեց մի նոր նախագծի անվանում <<Ծաղկավորները>>։ Հենց այդ վարկյանին ես բացականչեցի․
— Էվ՜րիկա․
Դե կատակում եմ, ես հո Արքիմեդը չեմ․․․

Արգելված նկարահանում․ Շատ մարդիկ նկարահանվել չեն սիրում, իսկ ես բնականաբար իմ հոբբին բաց թողնել չեմ կարող, դրա համար մտածեցի նոր ֆոտոշարք, և այսպիսով Արգելված նկարահանում։ Հումի վրա սեխմելով կարող եք տեսնել նաև Արգելված նկարահանում։