Posted in Հայրենագիտություն, Հետաքրքիր է իմանալ

Երկրաշարժ

Շատ կարևոր է, որ մեծից-փոքր իրազեկված լինեն ինչպես պետք է պահել երկրաշարժի ժամանակ: Բարև,այսօր կպատմեմ երկրաշարժի մասին։

Հայկական լեռնաշխարհը, որի մի մասում այժմ գտնվում է Հայաստանը, համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը և մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ:

Շարունակել կարդալ “Երկրաշարժ”
Posted in Հայրենագետիկ - Բնագետիկ TV, Հայրենագիտություն, Հորինում եմ ես, Ճամփորդություն, Բնագիտություն

Երևանի պատմությունը՝ Շենգավիթ հնավայրից

Երևանի պատմությունը՝ Շենգավիթ հնավայրից
Շարունակել կարդալ “Երևանի պատմությունը՝ Շենգավիթ հնավայրից”
Posted in Հայրենագիտություն

Ալեքսանդր Թամանյան, Ռաֆայել Իսրայելան

  • Ի՞նչ դեր ուներ ճարտարապետը միջնադարյան կառույցների
    ստեղծման աշխատանքում։

Հայ մշակույթի պատմության մեջ մեծ դեր ունի ճարտարապետությունը։ Հայաստանում շատ են ճարտարապետական կառույցները, դրա համար էլ հաճախ Հայաստանին անվանում են բացօթյա
թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ։
Միջնադարյան ճարտարապետական կառույցները վկայում են, որ դրանք կառուցել են մեծ փորձ և հմտություն ունեցող բարձրակարգ վարպետներ։ Նրանց աշխատանքները մեզ է հասել ու պատմում է մեր անցած ճանապարհը։

Շարունակել կարդալ “Ալեքսանդր Թամանյան, Ռաֆայել Իսրայելան”
Posted in Հայրենագիտություն

ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԽՈՇՈՐ ԴԵՄՔԵՐԸ․ Հովհաննես Այվազովսկի, Արշիլ Գորկի, Մարտիրոս Սարյան

  • Ի՞նչ գիտեք Այվազովսկու մասին.
  • որտե՞ղ է ծնվել,
  • Թեոդոսիայում
  • որտե՞ղ է սովորել,
  • Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիայում
  • ի՞նչ թեմաներով է նկարել:
  • Ծովանկար և բնանկար
  1. Ո՞րն է Արշիլ Գորկու ծննդավայրը և ի՞նչ դեր ունեցավ այն նկարչի ստեղծագործական կյանքում:

Ծննդավայրը Վանում:Նրա ծննդավայրը շատ գեղեցիկ էր և դա օգնեց նրան ստեղծագործել:

  1. Դիտելով Սարյանի նկարները’ կարո՞ղ եք ասել, թե որ գույներն են գերիշխում:
  2. Գերիշխում է դեղին գույնը:
  3. Ի՞նչ ընդհանրություններ եք տեսնում երեք հայ նկարիչների կենսագրության մեջ,
  4. Ես նրանց մեջ տեսնում եմ ընդհանուրություններից՝ գեղեցիկ գույները և բոլորն էլ բարի են մտածում:
  5. ի՞նչ դեր է խաղացել հայրենիքի պատկերը նրանց ստեղծագործություններում:
  6. Նրանք նույն կարծիքի են հայրենիքի մասին:

Posted in Հայրենագիտություն

ՍԱՌՑԱԴԱՇՏԵՐ

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:

Սառցեդաշտը սառած տարածք է ,որտեղ ցածր ջերմաստիճանից եկած ձյունը չի հալվում. կուտակվում է և սեղմվում, արդյունքում առաջանում է սառցադաշտ:

  1. Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:
  2. Ծածկույթային և լեռնահովտային տիպերը:
  1. Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:

Լողացող հսկա սառցասարերը կոչվում են այսբերգներ:

  1. Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:

Իր դանդաղ շարժով կատարում է քայքայիչ աշխատանք:

Posted in Հայրենագիտություն

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր: Այն ժամանակ Կիլիկիայում շատ հայեր բնակվեցին: Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը:

Շարունակել կարդալ “ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ”
Posted in Հայրենագիտություն

Մենուայի ջրանցքը

Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գա­վառում: Ջրանցքը բարդ կառուցվածք ունի: Այն անց­կացված է լեռների լանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև ձորերի վրա կառուցված կամուրջներով: Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպան­ման համար ամրոցներ են կառուցվել:

­նագրության մեջ ասվում է.

-Խալդյան զորությամբ Մենուան, Իշպուինիի որդին, մեծ արքան, հզոր արքան, արքան Բիայնա երկրի և տերը Տուշպա քաղաքի այս ջրանցքը անցկացրեց: Անունը (ջրանցքի) Մենուայի ջրանցք է:

Շարունակել կարդալ “Մենուայի ջրանցքը”
Posted in Հայրենագիտություն

Քարոլորտ.երկրի ներքին կառուցվածքը

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝ ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնում է 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:

Շարունակել կարդալ “Քարոլորտ.երկրի ներքին կառուցվածքը”
Posted in Հայրենագիտություն

Մարզերը և քաղաքներ

Նայեք քարտեզին և թվարկեք Հայաստանի Հանրապետության հարևան երկրները:
Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա։

Թվարկել Երևան քաղաքի հարևան մարզերը:
Արարատ, Կոտայք, Արագածոտն, Գեղարքունիք, Արմավիր:

Որ մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ:
Կոտայք։

Շարունակել կարդալ “Մարզերը և քաղաքներ”
Posted in Հայրենագիտություն

Գորգագործություն

Դասական գորգը ստեղծվում է հանգուցավոր գործվածքով, որի թելերը երեք տեսակ են՝ հենքի թել(երկու կամ երեք տակ ամուր ոլորած), միջնաթել(երկու տակ ամուր ոլորած) և գործաթել(հին գորգերում՝ երկու, այժմյան գորգերում՝ մեկ, թույլ ոլորած, փափուկ թել)։ Առաջին երկուսը մնում են գործվածքի մեջ, իսկ երրորդը, որով կապում են առանձին հանգույցները, առաջացնում է գորգի թավշակերպ մակերեսը։ Գորգի թելերը հենում են տորքի վրա։ Հենքի մեկ կամ երկու թելի (հայկական գորգերում՝ երկու թելի) վրա կապվում է առանձին հանգույցը, որից հետո դանակով կտրում են հանգույցի թելերի ծայրը։ 

Posted in Հայրենագիտություն

Նանե Աստվածուհի

Նանե, իմաստության և ողջախոհության դիցուհին հայոց հեթանոսական կրոնում։Համարվել է Արամազդի դուստրը։ Նույնացվել է հունական Աթենաս դիցուհուն։ Նանեի տաճարը, որը եղել է Թիլ ավանում, ավերել է Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեությունը տարածելու ժամանակ։ Հունական դիցաբանության մեջ կա Նանեի անվամբ հավերժահարս

Շարունակել կարդալ “Նանե Աստվածուհի”
Posted in Հայրենագիտություն, Ձմեռային ճամբար 2021

Մեր ջոկատի առաջին օրը

                                               Էկո — հայրենագետ
Այսօր իմ ճամբարի առաջին օրն է : Իմ սիրելի ուսուցչուհիները  ինձ ասացին, որ շատ ենք գնալու ճամփորդությությունների: ՈՒՐԱԽ ԵՄ: Այս օր գնացինք << Ջերմոց լաբորատորիա >> Ղեկավար – Շողիկ Պողոսյան



 Տիկին Շողիկը մեզ ասաց, որ մեզանից շատ գոհ է: Այնտեղ մենք մաքրեցինք գերմանամկների( хамяк) բույնը, առանձնացրեցինք տղա և աղջիկ, որպեսզի նրանք երեխա ունենան: Գերմանամուկ պահող երեխաները մեզ օգնեցին այդ հարցում:

Շարունակել կարդալ “Մեր ջոկատի առաջին օրը”
Posted in Հայրենագիտություն

Ճանապարհորդություն

Մենք ճանապարհորդություն կատարեցինք Կարմիր բլրով: Շ~ատ հետաքրքիր անցավ: Ես մի փոքր տեղեկություն հավաքեցի Կարմիր բլրի կամ Թեյշեբանիի ամրոցի մասին:

Լուսանկարները Իվետա Ջանազյանի

Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր , ուրարտական քաղաք, գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։ Քաղաքը կառուցվել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ի (մ. թ. ա. 685-645) կողմից՝ մ. թ. ա. VII դ. առաջին կեսին։ Երևան-Էրեբունիից ոչ հեռու կառուցված Թեյշեբաինի բերդաքաղաքը կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը։

Եվ հետաքրքիրն այն է, որ պեղումների ժամանակ գտել են Ռուսա Բ — ի արձանագրությունը:

  • Այս հովտի հողն անմշակ էր, այնտեղ չկար ոչինչ։ Ինչպես որ Հայկ աստվածն ինձ կարգադրեց, այդպես էլ ես այս խաղողի այգին տնկեցի, հրամայեցի դաշտերը մշակել, մրգատու այգիներ գցել և սկսեցի քաղաքի կառուցումը։ Իլդարունի գետից (Հրազդան գետի հին անվանումը) ջրանցք անցկացրի… Ռուսա թագավորի այս հովտում եթե մեկն ուզենա ջրանցքի ջրով մի բան ջրել, թող մի ուլ մորթի հանուն Հայկ աստծո, մի ոչխար զոհաբերի Թեշիբ աստծուն, մի ոչխար էլ Շիվա աստծուն։ Ես Ռուսան եմ, Արայի որդին, հզոր թագավորը, մեծ թագավորը, աշխարհի թագավորը, Վանա երկրի թագավորը, թագավորների թագավորը, Տոսպ քաղաքի տիրակալը։