Category: Մայրենի 6րդ․
Պաշտպանված՝ Դինո Բուցատի «Կորսված օրեր»
Դինո Բուցատի «Կորսված օրեր»
Պաշտպանված՝ Գորտը պատմվածքից առաջացած իմ տպաավորությունների մասին
Պաշտպանված՝ Գորտը։ Ռ․ Ագուտագավա
Գորտը։ Ռ․ Ագուտագավա
Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով՝ նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կուլ տվեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում: Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և´ ջուրը, և´ խոտը, և´ ծառերը, և´ միջատները, և´ երկիրը, և´ երկինքը, և´ արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը՝ ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով՝ գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տե´ր…
Չհասցրեց նա ավարտել, երբ դեպի նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Ե´վ ջուրը, և´ խոտը, և´ ծառերը, և´ միջատները, և´ երկիրը, և´ երկինքը, և´ արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տե´ր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:
Պաշտպանված՝ Մայրենի
Պաշտպանված՝ Մայրենի
Պաշտպանված՝ Մայրենի
Տոն, որը միշտ ինձ հետ է…

Հիմա եկեք անկեղծանանք, երբ <<տոն>> բառը լսում եք, պատկերացնում եք օրացույցի վրայի կարմիր կամ տարբեր գույներով նշված օրը։ Իսկ ես, պատկերացնում եմ մի մարդու ծննդյան օր, ում ծնուննդը իմ կյանքը լցրեց գույներով, սակայն ոչ թե օրացույցի վրայի տարբեր գույներով, այլ ժպիտով, երգով, խոսելով և ինչքան էլ զարմանալի լինի իր լացով։ Նա մի փոքրիկ, բայց իմ կյանքում շատ մեծ տեղ զբաղեցրած էակ է ում անունը՝ Դավիթ է։ Նա իմ եղբայրն է, ում ես շ՜ատ եմ սիրում, մեկ — մեկ վրան ջղայնանում եմ, ձայնս ե բարձրացնում, բայց միշտ հոգուս խորքում սիրում եմ իրեն։ Ճիշտ է, մեկ — մեկ կռվում ենք, բայց նա դեռ փոքր է, միշտ ես եմ ներողություն խնդրում, անկախ այն ամենից թե ով է մեղավոր։ Ես եղբորս ծննդյան օրը համարում եմ տոն, որը միշտ ինձ հետ է․․․
Նա իմ փոքրիկ էակն է 😍😘
Եղիշե Չարենց ռուբայաթ
- Համացանցից օգտվելով՝ բլոգում գրել տեղեկություններ ռուբայիի կամ ռուբայաթի մասին:
Ռուբայաթ նշանակում է քառյակ - Ընթերցել Եղիշե Չարենցի ռուբայաթները:
- Ընտրել ռուբայաթներից երեքը, ձայնագրել:
Պաշտպանված՝ Մայրենի
Պաշտպանված՝ Մայրենի
Պաշտպանված՝ Մայրենի
Պաշտպանված՝ Հուռ՜ի է Հուռ՜ի
Պաշտպանված՝ Նամակ ինձ և պատասխան նամակ ձեզ
Մայրենի

- Թումանյանական օրերին ընդառաջ անգիր սովորել որևէ ստեղծագործություն Թումանյանից։
- Ընտրած ստեղծագործությունը ձայնագրել և տեղադրել բլոգում։
https://on.soundcloud.com/AmyZn - Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով։
- 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ
- 2. ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ
- 3. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
- 4. ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ
- 5. ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ
Հատուկ Գոյականներ
Գրում ենք քսան հատուկ անուններ, որոնք կազմված են մեծատառերով գրվող երկու կամ ավել բառերից, օրինակ` Մեծ Մասիս, Հարավային Կորեա։
Հարավային Ամերիկա, Թաջ Մահալ, Հայաստանի Հանրապետություն, Իսիկ Կուլ, Տիգրան Մեծ, Հյուսիսային Սառուցյալ, Աբու Դաբի, Հյուսիսային Կորեա,Միացյալ Արաբական Էմիրություն, Արա Գեղեցիկ, Օվկիանիան Ավստրալիա, Միջնադարյան Հայաստան, Հայկ Նահապետ, Վահագն Վիշապաքաղ, Սաունցի Դավիթ, Մսրա Մելիք, Արին Բերդ, Մխիթար Գոշ, Պոերտո Ռիկո, Վարդան Այգեկցի, Նյու Յորք։
Թմկկաբերդի առումը

Նադիր Շահը
Իմ կարծիքով Նադիր շահը նպատակ ունենալով գրավեր Թաթուլի ունեծվացքը, օգտագործում է Թաթուլի կնոջը, որը մեծ սիրով դավաճանում է ամուսնուն շքեղության ու գահի դիմաց։ Սակայն Նադիրը նպատակին հասնելուց հետո Թաթուլի դավաճան կնոջը գցում է ժայռից։
Կարծում եմ, որ Նադիր շահը շատ խորամանկ և նպատակասլաց մարդ էր։
Մայրենի
- Շարունակում ենք ընթերցել Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» (չորրորդից ութերորդ մասերը):
- Գրել քսան հատ այնպիսի անուններ, որոնք նաև հասարակ գոյականներ են, օրինակ՝ աշտարակ-Աշտարակ, նվեր-Նվեր, հասմիկ-Հասմիկ: