- Կոկոյի գաղտնիքը (Coco)
Մուլտֆիլմի հերոսը՝ Միգելը, երազում է երաժիշտ դառնալու մասին, բայց չի համարձակվում բարձրաձայնել իր երազանքը, որովհետև իր ընտանիքում երաժշտությունը համարվում է անեծք: Տղային սպասվում է պատահական ճամփորդություն դեպի հոգիների աշխարհ, որտեղ նա հանդիպում է իր նախնիների հոգիներին և բացահայտում իր սիրելի երաժիշտ Էռնեստո դե լա Կրուսի գաղտնիք:

- Ուալլ. Ի (WALL·E)
Սա պատմություն է ռոբոտի մասին, ում միայնակ են թողել դարկված երկիր մոլորակի վրա: Նա ամեն օր քրտնաջան աշխատում է՝ մաքրելով երկրագունդը աղբակույտերից, որոնք մնացել են մարդկանցից հետո և չի էլ պատկերացնում, որ շուտով իր հետ տեղի է ունենալու աներևակայելին …
