ԼՑՆԵՆՔ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ

1․ Ե՞րբ սկսվեցին Հայաստանում դրամներ հատվել։
Արտաշեսյան թագավորների դրամներ, Արտաշեսյանների օրոք ստեղծված գեղեցիկ դրամներ։ մ.թ.ա. 2-րդ դարի վերջերից՝ հայոց մայրաքաղաք Արտաշատի պղնձյա դրամները։ Դրանց թողարկումը սկսվել էր մ.թ.ա. 183 թվականից և պայմանավորված էր ոչ միայն ներքին շուկայի զարգացմամբ, այլև քաղաքական նշանակությամբ։
2․ Ի՞նչ նշանակություն ունե՞ր դրամների հատումը Մեծ հայքի համար։
Երվանդյան հարստության հայ արքաները Ք.ա. III դարի կեսից Ծոփքում սկսում են թողարկել դրամներ, որոնք ամենավաղ հայկական դրամներն են: Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանում (Ք.ա. 189 թ. – Ք.հ. 1 թ.) Մեծ Հայքում դրամահատությունը սկիզբ է առել Տիգրան II Մեծի օրոք (Ք.ա. 95-55 թթ.): Նրա կայսրության մի շարք քաղաքներում՝ Արտաշատում, Տիգրանակերտում, Մծբինում, Անտիոքում, Դամասկոսում, հատվել են մեծ քանակությամբ արծաթե և պղնձե դրամներ:
3․ Որտե՞ղ էին  հատվում և ի՞նչ էր պատկերված այդ դրամների վրա։
Արտաշեսյանների դարաշրջանում (մ.թ.ա. 189 — մ.թ. 1) սկսեցին մետաղադրամներ հատել Տիգրան Մեծ թագավորի օրոք (մ.թ.ա. 95-55 թթ.)։ Այդ ժամանակ Մեծ Հայքի քաղաքներում հայտնվեցին մեծ թվով պղնձե և արծաթե մետաղադրամներ։ Մինչ օրս պահպանված Տիգրան Մեծի պատկերով մետաղադրամների թիվը մի քանի անգամ ավել է, քան այս տոհմի մյուս թագավորների բոլոր մետաղադրամները միասին վերցրած։ Տիգրան Մեծի պատկերով գրեթե բոլոր մետաղադրամները հայտնաբերվել են Արտաշատ քաղաքի տարածքում իրականացված պեղումների ժամանակ։ Հատկանշական է, որ ավելի վաղ շրջանի մետաղադրամների վրա Տիգրան II-ը նշված է որպես «արքա», իսկ ավելի ուշ նմուշներում նա արդեն հիշատակվում է որպես «արքաների արքա»։ Մետաղադրամները տարբերվում են նաև դիզայնով։ Կան թագավորի պատկերներ՝ գիսաստղի նշանով (Հալլիի գիսաստղ), արևով և երկու արծիվներով։
4․ Ներկայացրե՛ք հայտնաբերված մետաղադրամների տեսքն ու պատկերագրությունը։
Մի կողմից արքայի կիսանդրին էր՝ թագով մյուս կողմից նրա տիտղոսը։
5․ Ո՞ր թագավորների պատկերով են մետաղադրամներ հայտնաբերվել։
Տիգրան II Մեծի։
6․Որտեղի՞ց են հայտնաբերվել մետաղադրամները։
Արտաշատ մայրաքաղաքում ե հայտնաբերվել։
7․ Ի՞նչ է գրված մետաղադրամների վրա։
Կոնկրետ Հայերեն գրվածքներով մետաղադրամներ գոյություն ունեին XI դարում, իսկ մետաղադրամների վրա մեծարում էին Տիգրան II Մեծին։ Օրինակ՝
Հզորագույն թագավոր, թագավորների թագավոր․․․

Պատմություն

  1. Փիլիպոս Երկրորդը ինչպե՞ս հզորացրեց Մակեդոնիան և գրավեց Հունաստանը։
    Ամրապնդեց արքայական իշխանությունը, զարգացրեց տնտեսական կյանքը, ստեղծեց ժամանակի լավագույն բանակը։ Նա քաջատեղյակ էր ներհունական գործերին և նպատակ ուներ նվաճելու Հունաստանը: Ք․ ա․ 338 թվականին Փիլիպոս II-ի բանակը մտավ Հունաստան։ Եվ պարտության մատնեց պոլիսների միացյալ զորքին։
  2. Ի՞նչ գիտեք Ալեքսանդր Մակեդոնացու մասին։
    Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-իդավադիր սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի շնորհիվ էլ կարողացել է իրականացնել ռազմական և քաղաքական հավակնոտ ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանիքաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում ամբողջ Աքեմենյան Պարսկաստանը։
  3. Ալեքսանդր Մակեդոնացին ինչպե՞ս հաղթեց Աքեմենյան Պարսկաստանին։
  4. Ի՞նչ եք հասկանում հելլենիզմ ասելով։
    Հելլենիզմը, գործնականում, հիմնականում կենտրոնացած է բազմաստվածային և անիմիստական պաշտամունքի շուրջ:
  5. Ալեքսանդրից հետո նրա տերությունը քանի պետության բաժանվեց։
    Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության բաժանումը տեղի է ունենում մ․թ․ա․ 280-ական թվականներին։ Արդյունքում՝ Մակեդոնիայի աշխարհակալության տրոհման և առհասարակ՝ Ալեքսանդրի արշավանքների հետևանքով պատմության թատերաբեմ են դուրս գալիս տասնյակ նոր պետություններ։ Դրանց թվում էին երեք խոշոր հելլենիստական պետությունները, որոնք էլ համարվում էին Մակեդոնիայի աշխարհակալության իրավահաջորդները։ Դրանք էին Պտղոմեոսյան Եգիպտոսը, Պարգամոնյան Հունաստանը և Սելևկյան կայսրությունը։ Սելևկյանների կայսրությունն իր ժամանակաշրջանի հիմնական հելլենական մշակույթի կենտրոնն էր, որտեղ կենտրոնացել էին հունական քաղաքական էլիտան։ Հույն ժողովուրդը սկսեց արտագաղթել բուն Հունաստանից դեպի Սելևկյանների կայսրություն։
  6. Մագնեսիայի ճակատամարտը ի՞նչ նշանակություն ունեցավ Սելևկյան պետության համար։
     Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյանները պարտվեցին հռոմեացիներին։ Հպատակ ժողովուրդներից շատերն անկախացան։ Սելևկյան տերությունը սահմանափակվեց Ասորիքի տարածքում։

Պատմություն․ 13 — 17

Տիգրան Մեծի տերությունը։
Հայ-հռոմեկան պատերազմները։ 6-րդ դասարանի դասագիրք։ էջ 98-104
Դիտե՛ք նաև՝ «Tigran the Great»«Տիգրան Մեծ»,

Շարունակել կարդալ Պատմություն․ 13 — 17

Դեկտեմբերի 19-21

  1. Որտե՞ղ են ապրում իրանցիները և Հայաստանի ո՞ր կողմի հարևաններն են։
    Իրանացիները ապրում են Պարսկաստանում,Իրանը հյուսիս արևմուտքից սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Նախիջևանին։
  2. Հնում ե՞րբ էին հայերը տոնում Նոր տարին և ինչպե՞ս էր այն կոչվում։
    Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։
  3. Հայերի հարևան իրանցիներն ե՞րբ են տոնում Նոր տարին և ինչպե՞ս է այն կոչվում։
    Իրանցիները Նովրուզը նշում են գարնան առաջին օրը և իրանական օրացույցի տարվա սկիզբը։ Այն տոնվում է ​​գարնանային գիշերահավասարի օրին, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ին։
  4. Հայերն ու իրանցիներն ի՞նչ ամանորյա սովորություններր ունեն։
    Հայերն ունեն մի այսպիսի սովորություն որը մինչ օրս պահպանել են․Ամանորյա թխվածքի մեջ ընդունված է տեղադրել լոբու հատիկ։ Նա, ով իր թխվածքի մեջ գտնում է այդ լոբու հատիկը, ստանում է «լոբու արքա» անվանումը։ Ամանորի գիշերը բոլորը պետք է կատարեն նրա հրամանները։
    Իրանում նաև գոյություն ունի Հաջի Ֆիրուզի ավանդույթը, ըստ որի մի տղամարդ սևացնում է երեսն ու ձեռքերը, կարմիր հագուստ հագնում կարմիր գլխարկով, և փողոցներում իր հետ դափ կամ դահիրա է ման ածում և հետը երգում, ասմունքում ու պարում՝ մարդկանց իր հետ երգեցնելով և ծիծաղեցնելով։
  5. Հայերը և իրանցիներն իրենց ամանորյա սեղանին ի՞նչ են դնում։
    Հայերի տոնական սեղանները բավական առատ են եղել, սեղանին անպայման պետք է լինի տոնական գինի, գաթա, թխվածքաբլիթներ, ձուկ, միս․․․
    Իրանցիները սեղանի վրա ոչ միայն կան ուտեստներ այլ նաև սեղանը զարդարող սումախ, փշատ, սխտոր, խնձոր, ածիկ և ձու, տեղադրում են նաև մոմեր և ծաղիկներ։ 

Պատմություն

  1. Ո՞վ էր Պարույր նահապետը։
    Պարույր նահապետը հայոց աշխարհի թագավրն էր։
  2. Որքա՞ն էր հայոց զորքի թիվը Երվանդ Սակավակյացի օրոք։
    Երվանդ սակավակյանցի օրոք հայոց զորքը ուներ 40 հազար ոտքով և 8 հազար հեծնորդ։
  3. Ի՞նչպես ստեղծվեց Աքեմենյան տերությունը։
    Երբ Տիգրան Երվանդյանն ու իր որսընկեր Կյուրոս երրորդը համագործակցեցին, հիմնադրեցին Աքեմենյան տերությունը։
  4. Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։
    Բեհիսթունի արձանագրությունը դա, Աքեմենյան արքա Դարեհ Ա հրամանով  Բեհիսթուն ժայռի վրա փորագրված եռալեզու տեքստ է, հենց այդ պատճառով կոչվում է Բեհիսթունյան արձանագրություն։ 
  5. Ի՞նչ է սատրապությունը։ /բլոգային աշխատանք
    Սատրապություն նշանակում է դաժանություն։

Պատմություն 5-7 դեկտեմբեր

1․ Ովքե՞ր էին սպարտիատներն ու հելոտները։
Սպարտիատները Սպարտիայում կռվող զինվորներն էին, իսկ հելիոտները՝ նվաճված և ստրկացված արքաներ էին։

2․ Ներկայացրե՛ք Սոլոնի բարեփոխումները։ 
Սոլոնը վերացրեց պարտքային ստրկությունը,պետության միջոցով փրկագնեց այն աթենացիներին, ում ստրկության էին վաճառել արտերկիր։ Էվապադրիդներից բռնագրավեց հողի մի մասը և տվեց ունեզուրկներին։ Սոլոնը բարեփոխեց նաև աթենական պետությունը։

3․ Ո՞րն էր Թեմիստոկլեսի ծովային պատերազմի ծրագիրը։
Մինչ դեռ հակառակորդի նավերը ծանր էին, մեծ ու դժվարկառավարելի,խրվում էին ծովածոցի ծանծաղուտներում, հույները մոտենում և այրում էին հակառակորդի նավերը, կռվում էին արտակարգ քաջությամբ։

4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։ 

5․ Ինչպե՞ս ավարտվեցին հույն-պարսկական պատերազմները։

6․ Թվարկե՛ք հունական աստվածներին։
Զևս, Հերա, Ապոլոն, Ափրոդիտե, Աթենաս Արտեմիս,Դեմետրա, Հեփեստոս, Արես, Հերմես, Դիոնիստոս, Պոսեյդոն։

7․ Ի՞նչ գիտեք Օլիմպիական առաջին խաղերի մասին։
Ք․Ա․ 776 թ․ հարավային հունաստանի Էլիդա երկրամասում, Օլիմպոս լեռան վրա, անցկացվեցին օլիմպյական խաղեր։ Օլիմպական խաղերը մինչ օրս անցկացվում են չորս տարին մեկ։ Խաղերը նվիրված են աստվածներին

Վանի թագավորություն

  1. Փորձե՛ք ներկայացնել Սարդուրի 1-ինի պատմական կերպարը: Ներկայացրե՛ք նաև Տուշպա-Վան մայրաքաղաքի հիմնադրումը /բանավոր, Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 45-47 /
  2. Ի՞նչ անուններով է հայտնի Վանի թագավորությունը։
    Վանի թագավորությունը հայտնի է Տուշպա և Տոսպ։

Անունների նշանակություն

Մանե — Առավոտ,Բարի լույս

Դավիթ — Գեղեցկատես, գեղեցկատեսիլ, սիրեցյալ, սիրելի


Էվելինա — Կենսական ուժ, պայծառ շող, բարեկամական, ուշադիր, ակտիվ, ուրախ, ստեղծագործական,

Սոնա — Նրբիրան, բարձրահասակ, աստղ, գեղեցիկ թռչնակ, կարապ, քնքոտ, խելացի, իմաստուն, արևոտ,ժամանակակից, ուշադիր,բնորոշ,

Նաիրուհի — Լուսավոր, Նաիրի երկիրի հետ կապված


Արտյոմ — Առողջ,լուրջ,