Posted in Պատմվածքներ

Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

Շարունակել կարդալ “Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը”
Posted in Հետաքրքիր է իմանալ, Պատմվածքներ

Ներսես Շնորհալի «Առաւոտ լուսոյ»



Զարթիր, Տէր, յօգնել,
զարթո ըզթմրեալս,
զուարթնոց նմանիլ:

Էդ հայր անսկիզբն,
էակից որդի,
է միշտ սուրբ հոգի:


Ընկալ զիս գթած,
ընկալ ողորմած,
ընկալ մարդասէր:


Թագաւոր փառաց,
թողութեանց տւող,
թող ինձ ըզհանցանս:

Posted in Պատմվածքներ, Անգլերեն

Which is more foolish?

Farmer Jones wanted to buy some things at a store. The storekeeper had a lot of bicycles in the store and he wanted to sell one to the farmer. “Look here, farmer Jones,” he said. “I can sell you a very good bicycle and you can ride around your farm on it every day.”

“Oh, no,” said the farmer. “I don’t want a bicycle.  I think a cow is more useful and the price is just the same.”

“But just think,” said the storekeeper, “you can’t ride round the town on a cow. That’s foolish”

“Oh, I don’t know which is more foolish,” answered the farmer with a smile, “to ride on a cow or to milk a bicycle.”

Posted in Պատմվածքներ

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ 
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում, 
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ 
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում, 
Մի գորշ խրճիթում,
              Մի հին խրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Շարունակել կարդալ Ամենից լավ տունը
Posted in Պատմվածքներ

Ցանկությունների ծառը Դոնալդ Բիսեթ

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Շարունակել կարդալ “Ցանկությունների ծառը Դոնալդ Բիսեթ”
Posted in Պատմվածքներ

Շաշ հյուրը

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց  եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Շարունակել կարդալ “Շաշ հյուրը”
Posted in Պատմվածքներ

Վ․Այգեկցի Առյուծը, գայլը և աղվեսը

Առյուծը, գայլը և աղվեսը եղբայրացան ու որսի ելան: Գտան մի խոյ, մի մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Գայլն ասաց.
-Ո՛վ թագավոր, Աստված արդեն բաժանել է. խոյը՝ քեզ, մաքին՝ ինձ և գառն՝ աղվեսին: Առյուծը բարկանալով` ապտակ զարկեց գայլի ծնոտին: Գայլի աչքերը դուրս թռան, և նա նստեց ու դառը լաց եղավ: Առյուծն ասաց աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Աղվեսն ասաց.
-Ո՛վ թագավոր, Աստված արդեն բաժանել է. խոյը քեզ՝ նախաճաշին, մաքին քեզ՝ ճաշին, գառը քեզ՝ ընթրիքին:
Եվ առյուծն ասաց.
-Ո՛վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել:
Աղվեսն ասաց.
— Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան։

Posted in Պատմվածքներ, Անգլերեն

The useful  Dragon

Once upon a time there lived a dragon whose name

was Komodo.He could breathe fire. And all the people who lived

nearby were afraid of him. Whenever they heard him coming they ran away and hid. They could always hear him because Komodo had six feet, and wore three pairs of shoes at a t i m e and every shoe creaked. So wherever Komodo went the people were

Շարունակել կարդալ “The useful  Dragon”
Posted in Պատմվածքներ

Հ․Թումանյան Ոսկե Ձկնիկը

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.

Շարունակել կարդալ “Հ․Թումանյան Ոսկե Ձկնիկը”
Posted in Պատմվածքներ

Ավ․Իսահակյան Երգի Հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մարդիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

Շարունակել կարդալ “Ավ․Իսահակյան Երգի Հրապույրը”