Հայոց Լեզու

Վարժ․277

Գիշերն ուզում էի դուրս գալ՝ մի քիչ մաքուր օդ շնչելու, բայց անձրև եկավ։
Գիշերն անձրև եկավ, հիմա ինչպե՞ս ես դուրս գալու առանց բաճկոնի։
Տե՛ս՝ ակնոցիս շրջանը կատորվել է, կարող ես կպցնել։
Վա՜յ, ակնոցիս շրջանը կոտրվեց, հիմա որտեղի՞ց գտնեմ սրա նմանը։
Ջուրը եկավ, հոսող ջրով լվացվի, որ գլխացավդ անցնի:

Ջուրը երևի եկել է, որ բոլոր գյուղացիները իրարանցած ջրտուքի են պատրաստվում:

Անցյալ ժամանակի ձևեր

վարժ․271

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու։ Կտուցը ջրին որ չհասավ, փորձեց կճուճը թեքել։ Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ։ Նա մի քիչ մտածեց ու մանր քարեր լցրեց կճուկի մեջ։ Ջուրը բարձրացավ, հասավ կճուկի բերանին։ Ու ագռավը հագեցրեց ծառավը։

վարժ․272
վարժ․ 272

Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկանը։ Հյուր մուկը եկավ ու որոշեց մինչև աշուն մնալ։ Նա մի քանի հատիկ գտավ, ցեխակոլոլ արմատներ կրծեց ու ասեց․

— Չէ, թշվառ մրջյունի նման ես ապրում։ Քեզ հետ համեմատած ես առատության մեջ եմ ապրում։ Գնանք տես։

Նա դաշտային մկանը համոզեց ու տարավ տուն։ Ցույց տվեց հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից պսպղացին։ Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը բացվեց։ Մկները լեղաճաք փախչեցին,

Հետո դաշտամուկը նորից դուրս սողաց, դնչիկը երկարեց փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար ներս մտավ, և մկներն էլի թաքնվեցին։ Թեկուզ և հյուր մուկը սոված էր, բայց ասեց

— Մնաս բարո՝վ, սիրելի՝ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ է կապված։ Ավելի լավ է՝ ես էլի խոտ ու արմատ կրծեմ։

Գերադրական Աստիճան

221. Պատաասխան

Երբ լեռնային տափաստանն երից  բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է։  Անմատչելի լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում։  Նրանք սիրում են կանգնել բարձր ժայռի կատարներին ու նայել հեռու՝  մշուշապատ սարերին ու դաշտերին։
Տեքստերը համեմատելով տեսանք որ ածականները ցույց են տալիս գոյականի ձևերը։

Շարունակել կարդալ Գերադրական Աստիճան

Մարտի 17

218.Պատասխան 
Ըմբշտամարտը մարդկությանը ծանոթ է ժամանակներից։  Այն տարածում ուներ դեռևս Հունաստանում: Այնտեղ դա օգտագործվում էր մարդ դաստիրակելու միջոց: Ըմբշտամարտը օլիմպիադաների մասն էր:
Փոխվեց նրանով որ, ժամանակ ցույց տվոող բառերը դուրս եկան և նախադասությունները վերածվեցին անհայտ ժամանակի առոումով։

Շարունակել կարդալ Մարտի 17

Մարտի 3

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում  և այնտեղ էլ  ութսուն տարի հետո մահացել է։ Նա իր մտքով ընդգրկել է ոչ միայն Երկիր մոլորակը այլև Արեգակնային համակարգը և ողջ տիեզերքը։ Սակայն կյանքի ընդացքում Կանտը, կարելի այսպես ասել, դուրս չեկավ հայրենի քաղաք։ Նրա ամենա հեռավոր ճամբորդությունը ելավ Պիլաու գյուղ գնալը, որը Քյոնիգսբերգից ընդամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու։

Փետրվարի 28

206.Պատասխան
Ընկերներիս հետ գնացինք Խոսրովյան անտառ։
Անտառի միջով հոսսում էր փոքրիկ գետակը։
Մենք անտառին մոտեցանք մեծ աղմուկով։
Անտառից փախան վայրի գազաննները։
Անտառում վայրի ելակներ կային։
Անտառը լուռ էր և խաղաղ։
Անտառով անցնում էր Արաքս գետը։

Շարունակել կարդալ Փետրվարի 28

Գոյականի հոլովումը

Պատասխան․
Պառկել ծովափին, պառկել մահճակալին, պառկել անդունդի եզրին, պառկել գետի ափին, պառկել անտառի բացատում, պառկել  անկողնում, պառկել հիվանդանոցում։
Գոյականին ավելացավ՝ ին և ում վերջավորությունները։

Շարունակել կարդալ Գոյականի հոլովումը

Գոյականի տեսակները

192․Պատասխան
Հերթական ոլորաններից հետո երևացին սրբավայրերը։ Վերևում արձաններ են նստած։ Արձանները կորցրել են գլուխները։ Երկրաշարժը բազմիցս սասանել է լեռան գագաթները, օտար բանակների զինվորները ձգտել են խորտակել իրենց անհասանելի ու թշնամական սրբավայրերը։ Արձանները, բարձրաքանդակները ու գազանների կերպարանքները կերտված են հիանալի վարպետների կողմից։

Գոյականի տեսակները

194.Պատասխան
Ա) Կատուների պատումթյունները արտասովոր են։ Մարդիկ կատուներին մեկ աստվածացրել ու պաշտել են, մեկ վհուկ համարել և խուսափել։ Երբեմն էլ կատուների միջոցով իրենց ապագաներն են գուշակել։ Կատուներն ապրել են մարդկանց կողքին, հաճախ հավատարիմ ծառայել է մարդկանց, բայց առաջվա պես անկախ ու նույնիսկ կիսավայրենի են մնում։ Ի տարբերություն ուրիշ ընտանի կենդանիների կատուներն մարդկանց համար խորհրդավոր և անճանաչելի են մնում, իրենց գաղտնիքները <<չի բացում>>։
Բ) Մոտ հարյուր տարիներ առաջ Օդեսայում փղերը փախան կրկեսներից։ Տերն ինչ արեց, չարեց․ նա էլ կրկես չվերադարձավ։

Շարունակել կարդալ Գոյականի տեսակները

Գոյական

183․Պատասխան
Նրա պապը սասունցի էր և շատ էր պատմում սասունցիների մասին։
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին։
Էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է։
Գրքի հերոսը փոքր տղա է։
<<Սասունցի Դավիթ>> էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը։
Գտածը պղնձե մատանի էր։
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը։
Ես վստահ եմ որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը։
Ինչ՜եր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ,թանկարժեք զարդեր․դա մի իսկական գանձասար էր։
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը։
Պետրոսն առաջինը հասավ կայանին։
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը։

184․Պատասխան
Ա խմբի բառերը պատասխանում են ով հարցին:
Բ խմբի բառերը պատասխանում են ինչ հարցին:
Գոյակաները բաժանվում են երկու խմբի շնչավոր և անշունչ:

185․Պատասխան
Կատուն մռմռում էր․երևի նեղացրել էին։
Երեխան նվնվում էր․ երևի նեղացրել էին։
Տղան ցատկեց ցանկապատից դուրս։
Շունը ցատկեց ցանկապատից դուրս։
Կռիսը ճանկռել է տատիկի ձեռքը։
Դավիթը ճանկռել է տատիկի ձեռքը։

«Մեր ուխտը»
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ

Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,

Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։