Պատրաստվում ենք ծաղիկների և բույսերի ամենամեծ փառատոնին

Իմ ավագ ընկերների՝ Քոլեջի ուսանողուհիներ՝ Էմմայի և Գոհարի օգնությամբ գեղեցիկ փաթեթավորեցինք ծաղիկները, բույսերը, սերմերը և թեյախոտերը։
Այդ աշխատանքը արել ենք Քոլեջի բուսաբուծության լաբորատորիաում՝ Շողիկ Պողոսյանի գլխավորությամբ։
Ստորև կարող եք տեսնել թե ինչպես ենք պատրաստվում ծաղիկների և բույսերի փառատոնին։

Ուղղախոսական շեղումները արդի մամուլում և հեռուստատեսության մեջ

Ես ընտրել եմ << Սիրո գործակից>> ֆիլմը, և այն տեղից դուրս եմ գրելու ժառգոնային, օտար լեզուներով գործածվող բառերը։
4։12 — ռակետ — հռթիռ (այս դեպքում՝ թենիսի)
4։52 — ռադ արեք — հանեք
4։55 — մերսի — շնորհակալություն
6։52 — սառուց — սառույց
7։45 — զուգարան — պետքարան
8։55 — լոշվար — ընկար
10։35 — արա — ժառգոնային բառ
10 ։40 — գողնայր — գողանայիր
11։34 — չուլկի — զուգագուլպա
12։03 — շկաֆ — պահարան
12։04 — տմբուշկա — պահարան (ավելի փոքր)
19։38 — կանկուրենտ — մրցակից
45։09 — ծախին — վաճառեցին
53։40 — ուսպակոյսյա — հանգստացի
1։27։22 — ռուլ — ղեկ
1։34։02 — նավսյակի — ամեն դեպքում
1։35։27 — աուտ եղի — դուրս արի

Նախագծերի նկարագրություն

Խմորիչով (դրոժ) գաթա
Նախագծի նպատակը — Իմանալ ավելին դրոժասնկերի մասին
Նախագծի ընթացքը - Սկզբում հասունացնում ենք դրոժը, իսկ հետո ըստ ցանկության հասունացած խմորիչով պատրաստում են գաթա, հաց, թխվացքաբլիթ և այլն։

Պատրաստում ենք մածուն
Նախագծի նպատակը — Իմանալ թե ինչ է կատարվում մածուն մերելու ընթացքում
Նախագծի ընթացքը — Կաթը եռացնել, լցնել տարրայի մեջ, թողնել, որ գոլանա: Գոլանալու չափը որոշում ենք մատի միջոցով, ինչպես տատիկները. եթե մատի ծայրը կաթի մեջ մտցնելուց չի այրվում, սակայն կծկծում է, ապա կաթը պատրաստ է, և կարելի է ավելացնել թթվասերը կամ մածունը, որը ցանկալի է լինի սենյակային ջերմաստիճանի: Լավ խառնում ենք զանգվածը, ամուր փակում կափարիչով և ամուր փաթաթում տաք կտորով: Պահում ենք տաք տեղում և ձեռք չենք տալիս: Մի քանի ժամից մածունը պատրաստ կլինի: Դնում ենք սառնարան և սպասում, մինչև կսառչի:

Գինու պատրաստում
Նախագծի նպատակը — Սովորել աշխատել Քոլեջի, գինեգործության սենյակում, և սովորել գինի պատրաստելու նրբություններից
Նախագծի ընթացքը — արձրակարգ գինի պատրաստելու համար արգելվում է լվանալ խաղողը, որ բնական խմորիչները չխառնվեն, ու քաղցրության աստիճանը չիջնի։ Զգուշությամբ առանձնացնում ենք չանչը խաղողի հատիկներից, որովհետև փայտանյութի տտիպությունտ տհաճ համ կխաղորդի գինուն։ Այնուհետև մաքրած խաղողը մի լավ ճզմում ենք կամ ձեռքով կամ ոտքերով։ Ընդհանրապես ասում են որ Հայ աղջկա ոտքով չզմած խաղողը ուրախություն և յուրահատուկ համ էր փոխանցում գինուն։ Արդեն ճմած խաղողը լցնում ենք բանկաների մեջ, սակայն բանկաները պետք է լինեն մաքուր և պետք է նախկինում տվյալ բանկայի մեջ կաթնային ոչ մի մթերք չպարունակեր։ Այնուհետև բանկաները փակում ենք կտորով և դնում տաք տեղ որպեսզի տաքանա։

Գինու Պատրաստում՝ Քոլեջում

Մենք այս մի-քանի օրը պատրաստում էինք գինի։ Գինու մասին մի հետաքրքիր նյութ կարող եք տեսնել իմ բլոգում։
Իսկ իմ ավագ ընկերոջ՝ Մանվել Ալեքսանյանի հետ պատրաստեցինք գինի։

1-ին ուս. շրջանի ամփոփում 

Առաջադրանքների բաժնի (рубрика) հղումը-  Մաթեմատիկա

Քանի՞ հատ ֆլեշմոբի է մասնակցել առաջին ուսումնական շրջանում (ընդհանուր եղել է 3 հատ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր)-  3 հատ ֆլեշմոբի եմ մասնակցել։

Շարունակել կարդալ 1-ին ուս. շրջանի ամփոփում 

” Լեգենդ _ հորինուկ ” նախագիծ

Այսպես,նոր նախագիծ։🤔 Բացեք ձեր տան “գանձեր”պահոցներից (հին իրերի,սիրված իրերի) մեկը ,գտեք ամենահետաքրքիր իրը և ստեղծեք լեգենդ_հորինուկ։ Մասնակիցներն են՝բոլոր ցանկացողները։ Ժամկետը՝ 22.05.2020թ Նպատակը՝ ևս մեկ անգամ երևակայել,երազել,որի արդյունքում կունենանք հետաքրքիր լեգենդ_հորինուկներ։ Ձեր հորինուկը կարող եք ուղարկել թե՛ վիդեո, թե՛ ռադիո տարբերակներով mane.ohanjanyan@mskh.am հասցեին։ Դե ինչ, ես մեր տանից գտել եմ մայրիկիս տատի շերեփը և ստեղծել իմ լեգենդ _ հորինուկը։

Վերադարձ մանկություն

2012թ — ի նոյեմբերի 27- ին ծնվեցի ես։Սա իմ առաջին համդիպումն է մայրիկիս հետ։

Հանգիստ երեխա չեմ եղել։

Շուտ եմ սկսել խոսել,բայց թոթովանքով չեմ խոսել։

Շարունակել կարդալ Վերադարձ մանկություն